Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1885-Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2006 թվականի նոյեմբերի 8-ի և 10-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով գնահատված՝ իր տնօրինության ավտոմեքենաները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում՝ այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը և աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի մասին արձանագրության ստորագրման օրվանից հետո 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1885-Ա որոշման

NN

ը/կ Գույքի անվանումը Թողարկման տարեթիվը Պետական համարանիշը Շարժիչի համարը Գույքի մեկնարկային գինը` գնահատված արժեքով

(հազ. դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները` ներառյալ ԱԱՀ-ը

(հազ. դրամ) Գնահատման ամսաթիվը, ամիսը տարեթիվը Տեխնիկական վիճակը

1. ԳԱԶ-2410 1986 048 SS 02 0011929 262,50 9,45 08.11.2006 ոչ բարվոք

2. ՈՒԱԶ-3303 1993 417 SS 02 30204983 731,63 26,34 08.11.2006 ոչ բարվոք

3. ՎԱԶ-2121 1993 212 SS 02 2823613 903,80 32,54 08.11.2006 ոչ բարվոք

4. ԿԱՎԶ-3970 1990 462 SS 02 97501 493,50 17,77 08.11.2006 ոչ բարվոք

5. ՎԱԶ-2121 1990 049 SS 02 1331175 285,60 10,28 08.11.2006 ոչ բարվոք

6. ՎԱԶ-21213 1994 341 SS 02 3376267 1144,80 40,87 08.11.2006 ոչ բարվոք

7. ՎԱԶ-21213 1995 159 SS 02 3817903 670,05 24,12 08.11.2006 ոչ բարվոք

8. ՎԱԶ-21213 1995 302 SS 02 3813498 828,44 29,82 08.11.2006 ոչ բարվոք

9. ՎԱԶ-21213 1995 125 SS 02 3813718 828,44 29,82 08.11.2006 ոչ բարվոք

10. ՎԱԶ-21213 1996 209 SS 02 3840395 802,59 28,89 08.11.2006 ոչ բարվոք

11. ՎԱԶ-21213 1996 145 SS 02 4115153 802,59 28,89 08.11.2006 ոչ բարվոք

12. ՎԱԶ-21213 1996 239 SS 02 4137284 1007,28 36,25 08.11.2006 ոչ բարվոք

13. ՎԱԶ-21213 1996 238 SS 02 4136269 1007,28 36,25 08.11.2006 ոչ բարվոք

14. ՎԱԶ-21213 1996 105 SS 02 4135491 1007,28 36,25 08.11.2006 ոչ բարվոք

15. ՎԱԶ-21213 1996 236 SS 02 4136295 1079,68 38,68 08.11.2006 ոչ բարվոք

16. ՎԱԶ-21213 1996 034 SS 02 4139557 1079,68 38,68 08.11.2006 ոչ բարվոք

17. ԳԱԶ-31029 1996 133 SS 02 060320 540,00 19,44 08.11.2006 ոչ բարվոք

18. ԳԱԶ-31029 1996 177 SS 02 060848 540,00 19,44 08.11.2006 ոչ բարվոք

19. ՎԱԶ-2105 1996 221 SS 02 4248931 825,85 29,73 08.11.2006 ոչ բարվոք

20. ՎԱԶ-2105 1996 252 SS 02 3923838 1604,10 56,28 08.11.2006 ոչ բարվոք

21. ՎԱԶ-21213 1997 170 SS 02 4512696 933,14 33,59 08.11.2006 ոչ բարվոք

22. ՎԱԶ-21061 1997 107 SS 02 4383835 782,78 28,18 08.11.2006 ոչ բարվոք

23. ՎԱԶ-21061 1997 142 SS 02 4512264 782,78 28,18 08.11.2006 ոչ բարվոք

24. ՈՒԱԶ-31512 1997 358 SS 02 1001847 700,67 25,22 08.11.2006 ոչ բարվոք

25. ՈՒԱԶ-31512 1997 359 SS 02 1003925 700,67 25,22 08.11.2006 ոչ բարվոք

26. ՎԱԶ-21213 1998 196 SS 02 3526384 204,00 7,34 08.11.2006 ոչ բարվոք

27. ՎԱԶ-21213 1998 098 SS 02 5342448 547,60 19,71 08.11.2006 ոչ բարվոք

28. ՎԱԶ-21213 1998 087 SS 02 5338642 547,60 19,71 08.11.2006 ոչ բարվոք

29. ՎԱԶ-21213 1998 080 SS 02 5263737 803,25 28,92 08.11.2006 ոչ բարվոք

30. ՎԱԶ-2107 1998 138 LO 64 5201278 211,50 7,61 08.11.2006 ոչ բարվոք

31. ՎԱԶ-2106 1999 465 SS 02 5613063 481,21 18,57 08.11.2006 ոչ բարվոք

32. ՎԱԶ-21213 2000 016 SS 02 5994933 1076,50 38,57 08.11.2006 ոչ բարվոք

33. ԳԱԶ-31029 1993 228 SS 02 1003010 540,00 19,44 10.11.2006 ոչ բարվոք

Ընդամենը 24756,74 890,05

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։