Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հայկական կողմի գրավոր ծանուցումը ղազախական կողմից ստացվելու օրվանից:

Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակամիջոցներով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։ Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի դրույթների հիման վրա համաձայնեցված և նրա գործողությունը դադարեցնելու պահի դրությամբ անավարտ մնացած նախագծերի և ծրագրերի կատարման վրա։

Կատարված է Երևան քաղաքում, 2005 թվականի հոկտեմբերի 12-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են։

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը դիմելու են ռուսերեն տեքստին։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. մարտի 20-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։