Հոդված 5
Հոդված 5
Կողմերը մյուս Կողմի մոտ պաշտոնական այցով գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև դիվանագիտական ու հյուպատոսական անձանց անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող դեպքերում փոխադարձաբար կապահովեն անվճար բժշկական օգնությամբ, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային, ինչպես նաև դեղորայքով և բժշկական նյութերով:
Կողմերից մեկի տարածքում անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող վիճակների դեպքում հյուրընկալող Կողմը իր քաղաքացիների համար սահմանված կարգով կապահովի բժշկական խնամք ժամանակավոր այցելության մեջ գտնվող մյուս Կողմի զբոսաշրջիկների համար, մինչև հիվանդի առողջական վիճակը թույլ կտա նրան տեղափոխել իր երկիր:
Մեծ համաճարակային բնույթ ունեցող վարակիչ հիվանդությունների դեպքում յուրաքանչյուր Կողմ կապահովի անվճար բժշկական ծառայություն իր երկրում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի քաղաքացիների համար: Հենց որ հիվանդի առողջական վիճակը թույլ տա նրան տեղափոխել, հյուրընկալող Կողմը կերաշխավորի, եթե անհրաժեշտ է, դեպի ծագման երկրի սահման անվճար տեղափոխում, որտեղ հիվանդի խնամքը կստանձնեն ազգային բժշկական մարմինները:
Կողմերը, փոխադարձ համաձայնության հիման վրա, ախտորոշման և բուժվելու նպատակով հիվանդներ կարող են ուղարկել մյուս Կողմին և այդ դեպքում ուղարկող Կողմը կհոգա բոլոր ծախսերը:
Կողմերից մեկի քաղաքացու` մյուս Կողմի տարածքում մահվան դեպքում Կողմերը, փոխադարձության հիման վրա, կապահովեն անվճար դատաբժշկական ծառայություններ, ներառյալ զմռսումը և պահպանման այլ միջոցները, իսկ դիակի տեղափոխման ծախսերը կհոգա հանգուցյալի ընտանիքը: