Հոդված 1
Հոդված 1
Կողմերը, հիմնվելով սույն Համաձայնագրի և իրենց երկրների ազգային օրենսդրության վրա, պայմանավորվում են իրականացնել համագործակցություն առողջապահության և բժշկագիտության բնագավառում, որը կներառի, մասնավորապես, հետևյալ ոլորտները.
- որակավորում և ուսուցում,
- դեղերի համատեղ արտադրության կազմակերպում և աջակցություն Կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխադարձ առևտրի զարգացմանը,
- տեղեկատվության փոխանակում,
- մասնագետների և պատվիրակությունների փոխանակում,
- մասնագետների մասնակցություն Կողմերի կազմակերպած համաժողովներին և գիտաժողովներին: