Հոդված 7
Հոդված 7
1. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ծանուցում ստացած Կողմի իրավասու մարմինը կարող է հարցում ուղարկել հարցվող Կողմի իրավասու մարմնին` ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին։
2. Հարցումն ուղարկվում է գրավոր և պարունակում է, մասնավորապես, հետևյալ տվյալները.
ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տիպը,
բ) ավտոտրանսպորտային միջոցի իդենտիֆիկացիոն համարը, թափքի, շասսիի և շարժիչի համարները,
գ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա տալու վայրը և ամսաթիվը,
դ) ավտոտրանսպորտային միջոցի գրանցված սեփականատերը,
ե) քրեական գործի համարը, տվյալներ այն մարմնի մասին, որի վարույթում գտնվում է գործը։
3. Հարցմանը կցվում են, հարցնող Կողմի օրենսդրության համաձայն, ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` նշելով այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ում անունով դրանք ձևակերպված են։
4. Հարցնող Կողմի իրավասու մարմնի կողմից գրավոր ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրված լինի դրա ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվի տվյալ մարմնի զինանշանով կնիքով։