Անցնել բովանդակությանը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 43.1. Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու (չներկայացնելու) դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք` սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5,000 դրամի չափով:

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 43.1. Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու (չներկայացնելու) դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք` սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5,000 դրամի չափով:

Սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկություններում կամ որոնց վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել, ենթակա չեն հաշվանցման այդ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն կարող են հաշվանցվել այդ տեղեկությունները ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանում, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին:

(43.1 հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 11.12.02 ՀՕ-478-Ն, 25.12.03 ՀՕ-54-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։