Հոդված 9
Հոդված 9
Ուժի մեջ մտնելը, միանալը և գործողության ժամկետը
1. Սույն Ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 8-րդ հոդվածում նշված ավանդապահին դրա վավերացման կամ ընդունման մասին չորրորդ փաստաթղթի հանձնման օրից երեսուն օր հետո:
2. Եթե սույն Ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ չմտնի մինչև 2006թ. հունվարի 1-ը, ապա մինչև դրա ուժի մեջ մտնելը այն ենթակա է ժամանակավոր կիրառման:
3. Սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրի ժամանակավոր կիրառումը դադարեցվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո:
4. Ֆինանսավորման մասին համաձայնագիրը բաց է Հիմնական համաձայնագրի Կողմերի միանալու համար:
5. Միանալու մասին փաստաթղթերը հանձնվում են Ֆինանսավորման մասին համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված ավանդապահին:
6. Յուրաքանչյուր Կողմի համար, որը վավերացնում, ընդունում կամ միանում է սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրին ավանդապահին վավերացման կամ ընդունման մասին չորրորդ փաստաթուղթը հանձնելուց հետո, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին վավերացման, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթի հանձնման օրից երեսուն օր հետո:
7. Սույն Ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ է Հիմնական համաձայնագրի գործողության ժամկետով:
Կատարված է Բաքու քաղաքում, Ադրբեջանի Հանրապետություն, 2005 թվականի ապրիլի 21-ին, մեկ բնօրինակով, անգլերեն և ռուսերեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ֆինանսավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի (վերապահումով), Մոլդովայի Հանրապետության, Ռումինիայի, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության Կառավարությունների կողմից:
Վ ր ա ս տ ա ն ի վ ե ր ա պ ա հ ու մ ը
Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի Հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմերի Կառավարությունների միջև ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) համատեղ ֆինանսավորման մասին համաձայնագրին
Վրաստանի նկատմամբ 4-րդ հոդվածի 1-ին կետի տեքստը կկիրառվի հետևյալ խմբագրությամբ. «Կողմերը պետք է հաջորդ ֆինանսական տարվա իրենց անդամավճարները ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ, որի նստավայրը տեղակայված է Բաքու քաղաքում, Ադրբեջանի Հանրապետություն, հաշվին փոխանցեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը»:
Վրաստանի տնտեսական զարգացման
նախարարի տեղակալ` Թամար Կովզիրիձե
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բուլղարիայի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության համար 2006 թ. օգոստոսի 11-ից: