Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 15-րդ գլխում`
ա) «դրամական շահումով» բառերը փոխարինել «շահումով» բառով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-85.4-րդ հոդվածներ`
«Հոդված 85.1. Ինտերնետ շահումով խաղ հասկացությունը
Սույն օրենքի իմաստով ինտերնետ շահումով խաղ է համարվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով շահումով խաղերի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների: