Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 7-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով ներկայացնում են հաշվետվություն, որում նշում են կազմակերպչի անվանումը, տոտալիզատորի անվանումը և տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ փաստացի օգտագործման օրերի քանակից), ինչպես նաև համակարգիչների տեղակայման վայրերի հասցեները:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ և 3.2-րդ մասեր`
«3.1. Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը լիազոր մարմին են ներկայացնում նաև տեղեկատվություն` տվյալ ամսում (անկախ փաստացի աշխատանքային օրերի քանակից) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին:
3.2. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում այդ մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն:».
գ) 5-րդ մասի «1-3-րդ» բառերը փոխարինել «1-3.2-րդ» բառերով: