Հոդված 1
Հոդված 1.
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440-Ն) 3-րդ հոդվածի առաջին պարբերությունում`
ա) չորրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ թվարկումների առաջին նախադասությունները «լիցենզիա`» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ` «գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձևավորման գործընթացը.».
բ) իններորդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«հանքային իրավունքներ` համապատասխան լիցենզիայով, նախագծով և լիցենզային պայմանագրով հավաստվող ընդերքի որոշակի տեղամասի ուսումնասիրության և (կամ) շահագործման բացառիկ իրավունքներ.».
գ) տասներորդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«լիցենզառու` դեռևս գործողության մեջ չմտած լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտ.».
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր թվարկում`
«մրցույթով տրամադրվող լիցենզիաներ` սույն օրենքի համաձայն` մրցութային կամ աճուրդային կարգով տրամադրված լիցենզիաներ:»: