ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՏԱՍԻՍ-Ի 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԻԿԱՏԻՎ ԾՐԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով` որոշում եմ.
1. Վավերացնել 2004 թվականի մարտի 15-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ՏԱՍԻՍ-ի 2004-2006 թվականների ազգային ինդիկատիվ ծրագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. մայիսի 17
Երևան
ՆՀ-79-Ն