Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 15.1-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Կառավարությունը և կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը:».
բ) 2-րդ կետի «գ» ենթակետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով: