ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. մայիսի 22
Երևան
ՆՀ-83-Ն