Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածում`
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածում`
ա) երրորդ կետի «12-ապատիկի» բառը փոխարինել «5-ապատիկի» բառով.
բ) ութերորդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական
կացության կարգավիճակ, մշտական կացության
քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար բազային տուրքի 140-ապատիկի չափով»,
2) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետությունում հատուկ
կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու,
ինչպես նաև հաշվառելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով»,
3) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) մշտական կացության քարտը փոխելու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով»,
4) ուժը կորցրած ճանաչել «զ» ենթակետը,
5) «է» ենթակետի «սովորական» բառը փոխարինել «մշտական» բառով.
գ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար`
ա) Հայաստանի Հանրապետության այցելության
մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով
գտնվելու իրավունքով) տալու համար բազային տուրքի 15-ապատիկի չափով
բ) Հայաստանի Հանրապետության այցելության
մուտքի բազմակի արտոնագիր (մինչև 120 օր
ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի
վավերականության ժամկետով) տալու համար բազային տուրքի 80-ապատիկի չափով
գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական
մուտքի համար արտոնագիր տալու համար 0
դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական
մուտքի արտոնագիր տալու համար 0
ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի
տարանցիկ արտոնագիր տալու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի
մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի
վավերականության) տալու համար բազային տուրքի 18-ապատիկի չափով»: