Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր ձևակերպելու համար
ա) Հայաստանի Հանրապետության այցելության
մուտքի արտոնագիր (մինչև 120 օր ժամկետով
գտնվելու իրավունքով) տալու համար բազային տուրքի 15-ապատիկի չափով
բ) Հայաստանի Հանրապետության այցելության
բազմակի մուտքի արտոնագիր (մինչև 120 օր
գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի
վավերականության ժամկետով) տալու համար բազային տուրքի 80-ապատիկի չափով
գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական
մուտքի համար արտոնագիր տալու համար 0
դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական
արտոնագիր տալու համար 0
ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի
տարանցիկ արտոնագիր տալու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի
մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի
վավերականության) տալու համար բազային տուրքի 18-ապատիկի չափով»: