Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 370-Ա

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման 12.2-րդ կետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «07. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը՝ 222114.1 հազ. դրամը, բաշխել հետևյալ կերպ`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) և «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 161968.2 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` 1-ին եռամսյակ՝ 21271.1 հազ. դրամ, 1-ին կիսամյակ` 58937.9 հազ. դրամ, 9 ամիս` 99530.3 հազ. դրամ, տարեկան` 161968.2 հազ. դրամ.

բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում՝ 33343.4 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` 1-ին եռամսյակ` 25045.9 հազ. դրամ, 1-ին կիսամյակ` 28982.1 հազ. դրամ, 9 ամիս՝ 31169.7 հազ. դրամ, տարեկան` 33343.4 հազ. դրամ.

գ) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` 1-ին եռամսյակ` 3000.0 հազ. դրամ, 1-ին կիսամյակ` 10714.0 հազ. դրամ, 9 ամիս` 17251.0 հազ. դրամ, տարեկան ` 26802.5 հազ. դրամ: (1-ին կետը փոփ. 30.11.06 N 1761-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 29

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 23-ի N 370-Ա որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

Հրատարակման անվանումը Թիվը (հատ) Տարեկան տպագրման ենթակա համարների թիվը (հատ) Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ) Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) Մեկ մամուլի միջին գինը (դրամ) Գումարը (դրամ)

1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (1000 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 102 23.0 938.400 120 112.608.000

2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» (800 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 36 15.0 216.000 130 28.080.000

3. «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» (400 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 55 0.85 18700 130 2431.000

4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) (400 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 4 25.3 40480 140 5667.200

5. «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» 400 5 50.7 101400 130 13.182.000

Ընդամենը 161.968.200

(Հավելվածը խմբ. 30.11.06 N 1761-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 23-ի N 370-Ա որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Տարեկան

միջին քանակը

(հատ) Միջին գինը

(դրամ) Գումարը

(հազ. դրամ)

1 2 3 4 5

1. Ամուսնության վկայական 25500 138 3519.0

2. Ամուսնալուծության վկայական 8000 138 1104.0

3. Ծննդյան վկայական 64000 138 8832.0

4. Մահվան վկայական 35000 138 4830.0

5. Հայրության ճանաչման վկայական 21000 138 2898.0

6. Որդեգրման վկայական 5000 138 690.0

7. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական 3000 138 414.0

8. Ծննդյան գրանցման ակտ 600 1850 1110.0

9. Ամուսնության գրանցման ակտ 400 1850 740.0

10. Ամուսնալուծության գրանցման ակտ 90 1850 166.5

11. Ծննդյան վերականգնման գրանցման ակտ 100 1850 185.0

12. Մահվան գրանցման ակտ 450 1850 832.5

13. Հայրության ճանաչման ակտ 400 1850 740.0

14. Որդեգրման գրանցման ակտ 50 1850 92.5

15. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ 50 1850 92.5

16. Մուտքի մատյան 20 4100 82.0

17. Ելքի մատյան 20 4100 82.0

18. Սեղանամատյան 400 3250 1300.0

19. Ձևաթուղթ 11.1 A 3/1 122325 12 1467.9

20. Ձևաթուղթ 11.2 A 3/1 124620 14 1744.5

21. Ձևաթուղթ 7.1 A 3/1 105000 6.5 682.5

22. Ձևաթուղթ 7.2 A 3/1 75000 8.5 637.5

23. Ձևաթուղթ 14.1 A 3/1 990 54 53.4

24. Ձևաթուղթ 18.2 A 3/1 900 64 57.6

25. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումների հաշվառման մատյան 120 1650 198.0

26. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծննդյան դիմումների հաշվառման մատյան 60 1650 99.0

27. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման մատյան 60 1650 99.0

28. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների ելքի հաշվառման մատյան 360 1650 594.0

Ընդամենը 33343.4

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 23-ի N 370-Ա որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

էԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

Անվանումը Քանակը

(հատ) Գումարը

(հազ. դրամ)

Էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում 1 26802.5

Ընդամենը 1 26802.5

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։