Հոդված 1. «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ մասերով`
Հոդված 1. «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ մասերով`
«Մրցութային կառավարչի թեկնածությունն առաջարկվում է սնանկացման գործընթացում գտնվող ձեռնարկության պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի (կոմիտեի), ինչպես նաև պարտապանի կողմից, եթե առկա է պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի գրավոր համաձայնությունը:
Մրցութային կառավարիչ չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, կամ որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը.
բ) տվյալ պահին քրեական գործով հանդես է գալիս որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
գ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է տվյալ ձեռնարկության սնանկացման ելքում, կամ որի անաչառության մասին կան հիմնավոր կասկած հարուցող այլ հանգամանքներ.
դ) անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել.
ե) սնանկ է ճանաչվել»: