Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունվարի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11807005

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

28 դեկտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 1222-Ն 27 դեկտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 1019-Ա/Ք

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը՝

Հրամայում ենք՝

1. Հաստատել 2007 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի Ըգ = Սթ x Սգ + Պգ գործակիցները, հետևյալ չափերով.

Սգ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 66956 դրամ,

Պգ հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը՝ 11450.0 հազ. դրամ:

2. Հաշվարկը կատարելիս կիրառել լրացուցիչ գործակիցներ բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձրլեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.2 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.02 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 1.2 գործակցով:

3. Որպես հաստատության սովորողների թիվ Սթ ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար ՀՀ կրթության և գիտության

նախարար

Վ. Խաչատրյան Լ. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։