Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՖԱՐՄԴՈՆ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հունվարի 2007 թվականի N 41-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ֆարմդոն» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. օգոստոսի 21-ի N 949-Ա հրամանը, 12 հունվարի 2007 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

Հրամայում եմ`

1. Վերականգնել «Ֆարմդոն» ՍՊԸ-ի 19 դեկտեմբերի 2006 թվականի N 1486-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:

2. Թույլատրել «Ֆարմդոն» ՍՊԸ-ին Կ - XX- 000924 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեությունը:

3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

3.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։