Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»-Ն ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10007009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 դեկտեմբերի 2006 թ.

ք. Երևան N 1437-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»-Ն ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման 3-րդ կետի և համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան սահմանելու նպատակով,

Հրամայում եմ`

Հաստատել «Պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան» (կցվում է):

Նախարար` Ն. Դավիդյան

Հավելված

Մ ե թ ո դ ի կ ա

Պարենային հումքում եվ սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման

1. Կիրառման ոլորտ

1.1. Սույն մեթոդիկան սահմանում է պարենային հումքում և սննդամթերքում ցեզիում-137 (Cs.137) և ստրոնցիում-90 (Sr.90) ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության որոշման լաբորատոր հետազոտության մեթոդը:

2. Տերմիններ եվ սահմանումներ

Սննդամթերք - մթերք, որը օգտագործվում է մարդկանց սննդում բնական կամ վերամշակված ձևով:

Խմբաքանակ - պարենի կամ սննդամթերքի նույնականացված քանակություն` նույն անվամբ, չափածրարված համասեռ տարայով, նախատեսված միաժամանակյա հանձնման, բեռնավորման, վաճառքի կամ պահպանման համար միևնույն տարայում:

Տրանսպորտային (փաթեթավորման) տարա - արտադրանքի տեղավորման համար նախատեսված փաթեթ, որը կազմում է (առաջացնում է) ինքնուրույն տրանսպորտային միավոր (արկղ, տակառ, ցիստեռն և այլն):

Սպառողական տարա - փաթեթ` նախատեսված արտադրանքը սպառողին հասցնելու համար, որն իրենից ներկայացնում է առանձին տրանսպորտային միավոր (շիշ, ապակե տարա, տուփ, բաժակ, բրիկետ և այլն):

Արտադրանքի միավոր - հատավաճառ կամ ոչ հատավաճառ արտադրանքի քանակություն` սահմանված կարգով որոշված (տակառի, արկղի, բանկայի, ցիստեռնի և այլ տարայի մեջ գտնվող արտադրանքի զանգված):

Ընտրանք - հսկողության նպատակով արտադրանքի խմբաքանակից վերցված միավորների ամբողջություն:

Ընտրանքի ծավալ - ընտրանքը կազմող տրանսպորտային կամ սպառողական տարաներով արտադրանքի միավորների քանակը:

Կետային նմուշ - խմբաքանակի մի կետից վերցրած արտադրանքի նվազագույն քանակ` նախատեսված միացյալ նմուշի ստացման համար:

Միացյալ նմուշ -կետային նմուշների միասնականություն` նախատեսված միջին նմուշի ստացման համար:

Միջին նմուշ - միացյալ նմուշի մաս, որը նախատեսված է հետազոտության համար:

Հաշվարկվող նմուշ - հետազոտության մեթոդին համապատասխան՝ միացյալ (միջին) նմուշից ստացված նյութի որոշակի քանակ:

Ռադիոնուկլիդների ակտիվություն - տվյալ ռադիոնուկլիդի միջուկի ինքնաբերաբար փոխակերպման թվի dN հարաբերությունն այն ժամանահատվածին dt, որի ընթացքում իրականացվում է այդ փոխակերպումը, ռադիոնուկլիդների ակտիվությունը` A=dN/dt:

Ակտիվության միավոր - Բեկկերել (Բկ/վրկ). մեկ միջուկային փոխակերպումը 1 վայրկյանում:

Տեսակարար ակտիվություն - նյութի ռադիոակտիվության հարաբերությունը զանգվածին` արտահայտված Բեկկերել /կիլոգրամ (լիտր). Բկ/կգ(լ)

Ճառագայթաչափիչ (ռադիոմետր) սարք - նյութի ռադիոակտիվությունը որոշող տեխնիկական չափիչ սարք:

Նվազագույն չափվող ակտիվություն Aնվզ. - հաշվարկվող նմուշի ակտիվությունը, որի չափման ժամանակ տվյալ ռադիոմետրիկ սարքավորումով` 1 ժամվա ընթացքում. հարաբերական վիճակագրական սխալը (B) կազմում է 50% (B=0.95):

Տարեկան արդյունավետ (էֆեկտիվ կամ էկվիվալենտ) չափաքանակի սահման - տեխնածին ճառագայթման արդյունավետ (կամ էկվիվալենտ) չափաքանակի մեծությունը, որը 1 տարում չպետք է գերազանցի նորման:

Հսկման մակարդակ - հսկման մեծությունների (չափաքանակ, ռադիոակտիվ աղտոտվածություն և այլն) թվային նշանակությունները` իրավասու մարմինների կողմից սահմանված, ճառագայթային հսկողության նպատակով ձեռք բերված ճառագայթային անվտանգության մակարդակի ամրապնդում, ստուգում, անհատի և բնակչության ճառագայթման և շրջապատող միջավայրի ռադիոակտիվ աղտոտման նվազեցման ապահովում:

Ճառագայթային հսկողություն - ճառագայթային չափումներ (հետազոտություն), որն իրականացվում է ճառագայթային անվտանգության սկզբունքների և նորմատիվների պահանջների պահպանման աստիճանը որոշելու համար` ներառյալ չգերազանցող սահմանված հիմնական չափաքանակային սահմանները և ստուգիչ մակարդակները:

3. Ընդհանուր դրույթներ

3.1. Պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների զանգվածային ակտիվության թույլատրելի մակարդակների մշակման ժամանակ հիմնվել են հետևյալ դրույթների վրա`

3.1.1. Սննդի միջոցով ռադիոնուկլիդների ներմուծման համապատասխան սահմանները կազմում են` ստրոնցիում - 90-ի համար` 3.6x10.4 Բկ/տարի և 100 Բկ/օրական, ցեզիում - 137-ի համար` 7.7x10.4 Բկ/տարի և 210 Բկ/օրական:

3.2. Սննդամթերքի ճառագայթաբանական հետազոտությունը բաղկացած է հետևյալ փուլերից.

● նմուշի ընտրություն,

● հաշվարկվող նմուշի պատրաստում,

● հաշվարկվող նմուշում Sr-90 տեսակարար ակտիվության չափում,

● հաշվարկվող նմուշում Cs-137 տեսակարար ակտիվության չափում,

● չափման արդյունքների և հետազոտության շեղումների հաշվում,

● սննդամթերքի հիգիենիկ գնահատում ըստ ճառագայթային անվտանգության: Ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության չափման համար նախատեսվող չափիչ սարքերը և սարքավորումները պետք է ստուգաչափված լինեն չափագիտության ազգային մարմնի կողմից:

3.3. Նմուշում ռադիոնուկլիդների զանգվածային ակտիվության չափման արդյունքները պետք է պարունակեն չափվող չափանիշի թվային նշանակությունը և չափանիշի որոշման սխալի գնահատականը (P=0,95): Սննդամթերքի հիգիենիկ գնահատումը իրականացվում է ըստ չափման արդյունքների` օգտագործելով համապատասխանության ցուցանիշները:

3.4. Սննդամթերքի ճառագայթային հսկողություն իրականացնող անձը պետք է անցնի համապատասխան ուսուցում` տեխնիկական նորմատիվային փաստաթղթերի, նմուշառման և հետազոտության անցկացման կանոնների հետ ծանոթացման նպատակով:

4. Նմուշառմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

4.1 Նմուշառումը հանդիսանում է սննդամթերքի ճառագայթային հսկողության նախնական փուլը, որը պետք է ժամանակի և միջոցների օպտիմալ ծախսման պայմաններում ապահովի նմուշի ներկայացուցչական, առավել լիարժեք և հավաստի բնութագրի մթերքի հետազոտվող խմբաքանակը:

4.2 Նմուշառումից առաջ պետք է կատարել ողջ խմբաքանակի ճառագայթային չափաբաժնի հսկողության չափում:

4.3 Եթե խմբաքանակի գամմա ֆոնը գերազանցում է բնական ֆոնը, ապա այն պետք է նշվի նմուշառման ակտում:

4.4 Նմուշառումը ներառում է.

● համասեռ խմբաքանակի առանձնացում ըստ ճառագայթային գործոնի,

● միջին նմուշների թվի որոշում ճառագայթային հսկողության անցկացման նպատակով,

● կետային նմուշառում,

● միջին նմուշի ձևավորում,

● միացյալ նմուշի ընտրություն:

Մթերքի կետային նմուշների մեծությունը և դրանց քանակությունը կախված են միացյալ նմուշի մեծությունից: Եթե մթերքը չափածրարված է մանր սպառողական տարաներով (շշեր, տուփեր, փաթեթներ և այլն), ապա դրանք դիտվում են որպես կետային նմուշներ:

Կետային նմուշները, լցնելով և խառնելով ընդհանուր տարողության մեջ, ստանում են միացյալ նմուշ: Միացյալ նմուշը պետք է լինի բավարար` միջին նմուշի ստացման համար, բայց ոչ ավելի, քան դրա եռապատիկը: Միացյալ նմուշի քանակը կախված է խմբաքանակի մեծությունից:

4.5 Լաբորատոր փորձաքննության անցկացման նպատակով արտադրանքի միացյալ նմուշից վերցվում է նրա մի մասը (միջին նմուշ, որը բնութագրում է ամբողջ խմբաքանակի ռադիոակտիվ աղտոտվածությունը):

4.6 Պինդ և սորուն մթերքի միջին նմուշի նմուշառումը իրականացվում է քառատման մեթոդով, հեղուկներինը` մանրակրկիտ խառնելուց հետո: Միջին նմուշի մեծությունը պետք է բավարար լինի մեկ ճառագայթաբանական հետազոտության անցկացման համար:

Մթերքի նմուշառմանը ներկայացվող սույն ընդհանուր պահանջները, որոնք թվարկված չեն սույն փաստաթղթում, համանման են ստորև նկարագրվածներին:

5. Միջին նմուշի վերցման քանակական նորմերը

Հետազոտությունների համար վերցված միջին նմուշի քանակությունը կախված է հետազոտվող մթերքի խմբաքանակի մեծությունից (զանգված, ծավալ): Նմուշառումը իրականացվում է համապատասխան N 1 և N 2 աղյուսակներում սահմանված քանակներին:

Կշռվող սննդամթերքի միջին նմուշի քանակը

Աղյուսակ N 1

Խմբաքանակի

զանգվածը, տ մինչև 0.5 0.51-3.0 3.1-5.0 5.1-10.0 10.1-15.0 15.1-20.0

Հետազոտության համար

վերցրած միջին

նմուշի թիվը 1 2 3 5 8 10

20 տ-ից ավելի խմբաքանակի դեպքում յուրաքանչյուր լրիվ կամ ոչ լրիվ 10 տ-ից լրացուցիչ վերցվում է 3-ական միջին նմուշ:

Հատավաճառ մթերքի միջին նմուշի քանակը (հաց, հացաբուլկեղեն եվ նման այլ արտադրանք, ձու, հալած պանիր, պահածոներ, մրգային ջրեր, հյութեր, ջեմեր եվ այլն)

Աղյուսակ N 2

Խմբաքանակի

քանակը (հատ) մինչև 1000 1001-3000 3001-5000 5001-10000 10001-20000 20001-50000

Հետազոտու-

թյան համար

անհրաժեշտ

քանակը 1%, բայց

ոչ պակաս,

քան 5 հատ 0.7%, բայց

ոչ պակաս,

քան 11 հատ 0.6%, բայց

ոչ պակաս,

քան 22 հատ 0.5%, բայց

ոչ պակաս,

քան 32 հատ 0.4%, բայց

ոչ պակաս,

քան 51 հատ 0.3%, բայց

ոչ պակաս,

քան 81 հատ

50000 հատից ավելի դեպքում, յուրաքանչյուր լրիվ կամ ոչ լրիվ 10000 հատից լրացուցիչ վերցնում են 15-ական հատ:

Հատավաճառ մթերքի կետային նմուշից քառանկյունու մեթոդով կազմում են միացյալ նմուշ, որի ծավալը (զանգվածը) պետք է բավարար լինի միջին նմուշների ստացման համար, բայց ոչ ավելի, քան դրա եռապատիկը:

6. Նմուշառում ըստ առանձին սննդամթերքի

6.1 Կաթի եվ կաթնամթերքի նմուշառում

6.1.1 Կաթ

Ցիստեռններում, բիդոններում և այլ տարողություններում լցված կաթը նմուշառումից առաջ մանրակրկիտ խառնում են: Խառնելուց հետո յուրաքանչյուր տարողությունից վերցնում են հավասար քանակներով կետային նմուշ (բայց ոչ պակաս 3-ից): Կետային նմուշի ծավալը պետք է լինի 0.1-0.5լ: Եթե կաթը թողարկվում է բիդոններում, ընտրանքի համար ներառում են ընդհանուր քանակի 5%-ը, բայց ոչ պակաս, քան 3 տարողություն:

Եթե կաթը չափածրարված է սպառողական տարաներով (շիշ, փաթեթ), կետային նմուշ է համարվում հենց այդ փաթեթը: Չափածրարված շշերով, տուփերով, փաթեթներով կաթնամթերքից որպես կետային նմուշ, վերցնում են հետևյալ քանակությամբ միավոր փաթեթներ.

● մինչև 100 միավոր խմբաքանակից` 2 փաթեթ

● 101-200 միավոր խմբաքանակից` 3 փաթեթ

● 201-500 միավոր խմբաքանակից` 4 փաթեթ

● բայց ոչ պակաս 2լ կաթի համար և այլն

6.1.2 Սերուցք, կաթնաթթվային մթերք, պաղպաղակ

Սերուցքի, կաթնաթթվային մթերքի, պաղպաղակի կետային նմուշը բիդոններից և այլ տարողություններից, որոնք ընդգրկված են ընտրանքի մեջ, վերցվում են նմուշահանիչով` մթերքը նախօրոք խառնելուց հետո: Կազմում են միացյալ նմուշ, տաքացնում են մինչև 20.0C և վերցնում միջին նմուշ: Վերցման կանոնները համանման են կաթի նմուշառմանը (կետ 6.1.1): Միջին նմուշի ծավալը պետք է լինի ոչ պակաս 1.0լ: Եթե մթերքը չափածրարված է փոքր տարաներով (0.2 լ/կգ և պակաս)` նմուշառումը իրականացնում են ըստ 6.9 կետի:

6.1.3 Թթվասեր

Մեծ տարաներով չափածրարված թթվասերից նմուշառման համար ընտրում և բացում են փաթեթների ամբողջ քանակության 10%-ը: 10 միավորից պակաս փաթեթավորման դեպքում բացում են միայն 1-ը: Բացելուց հետո թթվասերը խառնում են խառնիչով: Կետային նմուշի ծավալը պետք է կազմի 0.05-0.1 լ: Կետային նմուշը լցնում են մաքուր տարողության մեջ և ձևավորում միացյալ նմուշը: Միջին նմուշը վերցնելուց առաջ մանրակրկիտ խառնում են: Եթե մթերքը ունի պինդ խտություն, ապա այն տաքացնում են ջրային բաղնիքի վրա մինչև 30-35.0C, հետո սառեցնում մինչև 20.0C:

Սպառողական տարաներով փաթեթավորման դեպքում արտադրանքի նմուշառումը իրականացնում են ըստ 6.1.1 կետի: Միջին նմուշի ծավալը պետք է լինի ոչ պակաս 1.0 կգ-ից:

6.1.4 Կաթնաշոռ

Մեծ տարաներով չափածրարված կաթնաշոռից և կաթնաշոռային զանգվածներից նմուշառումն իրականացնում են փաթեթների ընդհանուր քանակության 10%-ից: Յուրաքանչյուր բացված տարայից վերցնում են 3 կետային նմուշ. մեկը` կենտրոնից, մյուս երկուսը՝ տարայի կողմնային պատերից 3-5սմ հեռավորությունից: Կետային նմուշի ծավալը պետք է կազմի 0.05-0.1կգ:

Կետային նմուշները տեղափոխում են մաքուր, չոր տարայի մեջ, խառնում են և ստացված միացյալ նմուշից վերցնում միջին նմուշ, որի ծավալը պետք է լինի 1.0 կգ-ից ոչ պակաս:

Սպառողական տարաներով (տուփ, փաթեթ) չափածրարված արտադրանքի նմուշառման դեպքում ընտրանքի ծավալը որոշվում է ըստ N 3 աղյուսակի:

Աղյուսակ N 3

Խմբաքանակում փաթեթավորված

միավորների թիվը (հատ) Ընտրված միավորների թիվը

մինչև 50 2

51-ից մինչև 100 3

101-ից մինչև 200 4

201-ից մինչև 300 5

301 և ավելի 6

Տվյալ դեպքում որպես կետային նմուշ հանդիսանում է մանր փաթեթը: Յուրաքանչյուր փաթեթից վերցնում են անհրաժեշտ քանակությամբ կետային նմուշ` միացյալ և միջին նմուշների ձևավորման համար:

Վերցրած միացյալ նմուշը մանրակրկիտ տրորում են մինչև համասեռ զանգվածի ստանալը և վերցնում են միջին նմուշ ոչ պակաս, քան 1.0 կգ:

6.1.5 Կաթնային պահածոներ

Նմուշառումից առաջ խտացված կաթնային պահածոները խառնում են: Եթե տարայի հատակին առկա է շաքարի նստվածք, ապա տարան տաքացնում են մինչև 28.0C և խառնում են մինչև համասեռ զանգվածի ստացումը: Որպես ընտրանք ընտրում և բացում են միավոր փաթեթների ընդհանուր քանակության 3%-ը (տակառ և այլն), բայց ոչ պակաս, քան 2 միավոր:

Ցիստեռններում, տակառներում լցված խտացված կաթնային մթերքի նմուշառումը իրականացվում է ըստ 6.1.1 կետի: Կետային նմուշները վերցնում են տարբեր տեղերից: Միջին նմուշի զանգվածը պետք է լինի ոչ պակաս, քան 1.0 կգ:

Եթե կաթնային պահածոները չափածրարված են փոքր կամ մեծ մետաղյա տարաներով և տեղադրված արկղերում, որպես ընտրանք ներառում են արկղերի 3%-ը, բայց ոչ պակաս, քան 3-ից:

Մեծ մետաղյա տարաներով չափածրարման դեպքում որպես ընտրանք ներառում են ընդհանուր տարաների 5%-ը, բայց 1 հատից ոչ պակաս, փոքր տարաների դեպքում` (տարա, տուփ և այլն) 4 հատ յուրաքանչյուր ստուգիչ կետից` ներառված որպես ընտրանք: Միջին նմուշի զանգվածը պետք է լինի 1.0 կգ:

6.1.6 Չոր կաթնային մթերք

Մեծ տարաներում լցված չոր կաթնային մթերքից (չոր կաթ, չոր սերուցք և այլն) կետային նմուշների վերցնումը իրականացնում են կսմթիչով տարբեր տեղերից, տարայի տարբեր խորություններից: Միացյալ նմուշի զանգվածը պետք է լինի 1.0 կգ:

Միջին նմուշը ստանում են մթերքի մանրակրկիտ խառնելուց հետո` քառատման մեթոդով: Միջին նմուշը պետք է լինի ոչ պակաս քան 0.6 կգ: Փոքր փաթեթավորմամբ մթերքի նմուշառումը և միջին նմուշի կազմումը իրականացվում է ըստ 6.1.8 կետի, միջին նմուշը պետք է լինի ոչ պակաս, քան 0.6 կգ:

6.1.7 Կարագ

Կարագի նմուշառման համար (սերուցքային կարագի բոլոր տեսակները, հալած յուղ) որպես ընտրանք ընտրում և բացում են միավոր փաթեթների ընդհանուր քանակության 3%-ը, բայց 2 հատից ոչ պակաս: Կետային նմուշը վերցնում են մածկաթիակով կամ դանակով և տաքացնում մինչև 38.0C: Միացյալ նմուշի ստացման համար կարագի շերտից դանակով առանձնացնում են կետային նմուշ` յուրաքանչյուրը 50 գ: Յուրաքանչյուր բացված փաթեթավորված միավորից վերցնում են կարագի բրիկետի 3%-ը: Յուրաքանչյուր բրիկետից դանակով վերցնում են կետային նմուշ` 50-100 գ: Միացյալ նմուշը տաքացնում են ջրային բաղնիքում մինչև 30.0C անընդհատ խառնելով մինչև զանգվածի փափկելը և առանձնացնում են միջին նմուշ ոչ պակաս, քան 0.5 կգ:

6.1.8 Պանիրներ

Պինդ, փափուկ և այլ տեսակի պանիրների նմուշառման ժամանակ խմբաքանակից որպես ստուգիչ կետեր ընտրում և բացում են տրանսպորտային փաթեթների (միավոր) հետևյալ քանակությունները ըստ N 4 աղյուսակի.

Պանրի տրանսպորտային փաթեթների նմուշառման նորմերը

Աղյուսակ N 4

Խմբաքանակում

փաթեթավորված

միավորների քանակը Ընտրված

միավորների

քանակը Խմբաքանակում

փաթեթավորված

միավորների քանակը Ընտրված

միավորների

քանակը

մինչև 5 1 41-60 5

6-15 2 61-85 6

16-25 3 86-100 7

26-40 4 101 և ավելի 5%, բայց ոչ պակաս

7 միավոր

Պինդ, փափուկ, աղի, բրինզա և այլ տեսակի պանիրների ընտրանքի մեջ ներառված միավոր տրանսպորտային փաթեթներից ընտրում են մեկ միավոր (գլուխ, գլան և այլն), որից վերցնում են կետային նմուշ ճառագայթաբանական փորձաքննության նպատակով: Կետային նմուշը վերցնում են պանրի նմուշահանիչով, իսկ դրա բացակայության դեպքում պանրի գլուխը (գլանը) դանակով բաժանում են 4 մասի և յուրաքանչյուր քառորդից վերցնում են կետային նմուշ 0.05-0.1 կգ քաշով: Մեծ տարաներով փաթեթավորված հալած պանրից որպես ստուգիչ կետ ընտրում և բացում են փաթեթավորված միավորների ամբողջ քանակության 10%-ը: Յուրաքանչյուր ընտրված միավորից` կախված միացյալ նմուշի մեծությունից, վերցնում են 3-5 պանրի բրիկետ կամ երշիկային պանրի 1 գլան:

Բոլոր տեսակի պանիրների կետային նմուշները տրորում են` անցկացնելով քերիչով, խառնում` կազմելով միացյալ նմուշ, որից առանձնացնում են միջին նմուշ` ոչ պակաս, քան 0.6 կգ:

6.1.9 Կաթնաշաքար, սննդային կազեին

Նմուշառման համար խմբաքանակից որպես ընտրանք ընտրում և բացում են փաթեթավորված միավորների հետևյալ քանակությունները ըստ N 5 աղյուսակի.

Կաթնաշաքարի եվ կազեինի ստուգիչ փաթեթների վերցման քանակներ

Աղյուսակ N 5

Խմբաքանակում

տրանսպորտային

փաթեթների

քանակը Մինչև 10 11-20 21-40 41-60 60-ից բարձր

Ընտրված փաթեթների

քանակները 1 25 % 20% 15% 10% ոչ

պակաս 7

Յուրաքանչյուր ստուգիչ փաթեթից (միավորից) նմուշառումը իրականացնում են ըստ 6.1.6 կետի: Միջին նմուշի մեծությունը 1.0 կգ է:

6.2 Մսի եվ մսամթերքի նմուշառում

Բնակչության սպառման համար նախատեսված մսի (տավարի, ոչխարի, խոզի), գյուղատնտեսական կենդանիների ներքին օրգանների նմուշառումը իրականացնում են մսի կոմբինատներում, սառնարաններում և մթերքի իրացման կետերում: Վայրի կենդանիների և եղջերուների միսը նմուշառում են իրացման կետերում (խանութներ, բազաներ):

Մսի կոմբինատներում և սառնարաններում յուրաքանչյուր համասեռ խմբաքանակից ընտրանքի մեջ ներառում են խոշոր եղջերավոր անասունների 1%-ը, ոչխարի և խոզի փափկամսի 5% -ը, պաղեցված կամ սառեցված մսի և ենթամթերքի 2%-ը, բայց ոչ պակաս, քան 3 հատ: Կետային նմուշը վերցնում են ընտրանքի մեջ ներառված յուրաքանչյուր փափկամսից 200 գ-ից ոչ պակաս կտորներով՝ հետևյալ տեղերից. կտրվածքի մոտ, 5-րդ պարանոցային ողերին հակառակ, թիակների շրջանից, ազդրերի և հաստ մկանների շրջանից: Պաղեցված և սառեցված մսից և ենթամթերքից վերցնում են նաև ամբողջական կտորներ 0.2 կգ-ից ոչ պակաս:

Նմուշառումը իրականացվում է ըստ 6.7 կետի: Ստացված կետային նմուշներից ձևավորում են միացյալ նմուշ` 2.0 կգ զանգվածով: Միջին նմուշի ստացման համար (1.0 կգ) միսը դանակով մանր կտրատում են (10-15 գ) կամ անցկացնում մսաղացով և մանրակրկիտ խառնում: Մթերքի ցածր տեսակարար ակտիվության կամ անբավարար քանակի դեպքում միացյալ և միջին նմուշների քանակը կարող է համընկնել:

Պատրաստի մսամթերքի (կիսապատրաստվածք, ապխտած և երշիկային արտադրանք) նմուշառումն իրականացնում են ընտրված միավոր փաթեթներից (արկղ, տուփ), որը կազմում է ամբողջ խմբաքանակի 10%-ը, բայց 2 միավորից ոչ պակաս: Կետային նմուշը պետք է կազմի 0.05-0.1 կգ, որը վերցնում են պատահական տեղերից: Կետային նմուշները խառնում են և ստացված միացյալ նմուշից վերցնում միջին նմուշ 1.0 կգ զանգվածով:

Հատավաճառ արտադրանքի նմուշառումը, չափածրարված սպառողական տարայով, իրականացնում են ըստ 6.9 կետի: Ճագարի մսի նմուշառումը իրականացնում են 6.3 կետին (թռչնի միս) համանման, այն տարբերությամբ, որ յուրաքանչյուր տրանսպորտային փաթեթավորումից վերցնում են մեկ ճագարից ոչ ավելի:

6.3 Թռչնի մսի, ձվի եվ ձվի փոշու նմուշառում

Թռչնի մսի խմբաքանակից նմուշառումն իրականացնում են պատահական ընտրանքի մեթոդով: Նմուշների թիվը կախված է խմբաքանակում տրանսպորտային փաթեթավորված միավորների քանակից (N 6 աղյուսակ):

Թռչնամսի ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 6

Խմբաքանակում

տրանսպորտային

փաթեթավորված

միավորների քանակ Ընտրված

տրանսպորտային

փաթեթավորված

միավորների քանակ Ընտրված

նմուշների քանակը

(ամբողջական և

կես մասը) Ընտրված

նմուշների

քանակը

(քառորդ մասը)

Մինչև 20 1 2 2

21-100 2 4 2

101-400 5 10 5

401-800 7 14 7

801-1500 և ավելի 10 20 10

Որպես հավի մսի նմուշ վերցնում են ամբողջական միսը կամ մսի 1/2-ը, իսկ սագի և հնդկահավի դեպքում` մսի 1/4-ը: Ֆերմայում նմուշառման ժամանակ ընտրանքի ծավալը կազմում է ոչ պակաս, քան 3 հատ մսեղիք` հավի և բադի դեպքում, և ոչ պակաս 3 հատ, 1/2 մսեղիք` սագի և հնդկահավի դեպքում:

Հավի ձվերի հետազոտության համար ձվի խմբաքանակից որպես ընտրանք վերցնում են փաթեթներ (արկղեր) ըստ N 7 աղյուսակի:

Ձվի ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 7

Խմբաքանակում

տրանսպորտային

փաթեթավորված

միավորների քանակ Մինչև 10 11-50 51-100 101-500 501-ից

ավելի

Ընտրված տրանսպորտային

փաթեթավորված

միավորների քանակ 1 2 5 15 20

Հետազոտման համար

ընտրած ձվերի քանակը 20 30 50 75 150

Եթե ձուն փաթեթավորված է այլ տարաներում, իսկ ձվի խմբաքանակը դիտվում է որպես հատավաճառ արտադրանք, նմուշառման նորմերը առաջարկվում են կետ 5-ում:

Ձվի փոշու ստուգման ժամանակ խմբաքանակից ընտրում են փաթեթավորված միավորներ (պարկ, տակառ, արկղ և այլն) ըստ N 8 աղյուսակի:

Ձվի փոշու ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 8

Խմբաքանակում

տրանսպորտային

փաթեթավորված

միավորների քանակ 1-5 6-50 51-100 101-200 201-300 300-ից

բարձր

Ընտրված

տրանսպորտային

փաթեթավորված

միավորների քանակ 1 5 10 15 20 25

Յուրաքանչյուր ընտրված միավորից (փաթեթից) տարբեր տեղերից վերցնում են ոչ պակաս, քան 3 կետային նմուշ հավասար քանակությամբ` 0.2 կգ: Միջին նմուշը պետք է լինի 1.0 կգ-ից ոչ պակաս:

6.4 Ձկան եվ ձկնամթերքի նմուշառում

Ձկան նմուշառումն իրականացվում է խմբաքանակի տարբեր տեղերից պատահական ընտրանքի մեթոդով: Ընտրանքը ներառում է փաթեթների 10%-ը (տակառ, արկղ կամ այլ տրանսպորտային տարա): Բացված փաթեթների տարբեր տեղերից վերցնում են 3-ական կետային նմուշ, որից հետագայում ձևավորում են միացյալ և միջին նմուշները:

Կենդանի, թարմ, սառեցված ձկան խմբաքանակի հսկողության ժամանակ վերցնում են ձկան 1-2%-ը` ըստ զանգվածի: Հետազոտման են ենթարկում բոլոր տեսակի ձկներն առանձին-առանձին:

Մանր ձկների նմուշառման ժամանակ որպես կետային նմուշ վերցնում են ամբողջ ձուկը. 6 ձուկ, եթե 1 ձուկը կշռում է 0.1-1.0 կգ. 3 ձուկ, եթե 1 ձուկը կշռում է 0.5-1.0 կգ: Եթե 1 ձուկը կշռում է 1 կգ-ից ավելի` 3 ձկից վերցնում են միայն հարգլխային, մեջտեղի և վերլողակային հատվածները:

Միացյալ նմուշը պետք է լինի 1.0-ից ոչ պակաս, միջին նմուշը` 1 կգ, իսկ թանկարժեք ձկների դեպքում` 0.5 կգ:

Ձուկը մաքրում են մեխանիկական աղտոտվածությունից և թեփուկներից, սառեցված ձուկն ապասառեցնում են մինչև -1.0C: 0.1 կգ-ից ոչ ավելի քաշ ունեցող մանր ձկների միջին նմուշը հետազոտման համար օգտագործում են առանց կտրատելու, 0.1-1.0 կգ քաշ ունեցող ձկների դեպքում առանձնացնում են փափուկ միսը: 1.0 կգ-ից ավելի քաշ ունեցող ձկների և ծովային կաթնասունների դեպքում կաշվի և ոսկորների հեռացումից հետո բաժանում են կտորների` ոչ ավելի, քան 5սմ երկարության և 0.2 կգ քաշով:

Չորացրած և թորշոմած ձկների նմուշառումն իրականացնում են նույն մեթոդով:

Պահածոյացված ձկների նմուշառումն իրականացվում է ըստ 6.9 կետի:

6.5 Մեղր

Բնական մեղրի նմուշառման համար յուրաքանչյուր խմբաքանակից որպես ընտրանք առանձնացվում է փաթեթավորված միավորներ ըստ N 9 աղյուսակի:

Մեղրի ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 9

Խմբաքանակում

փաթեթավորված

միավորների քանակը Ընտրված

միավորների

քանակը Խմբաքանակում

փաթեթավորված

միավորների քանակը Ընտրված

միավորների

քանակը

Մինչև 3 1 41-60 6

4-20 3 61-80 8

21-30 4 81 և ավելի 10%

31-40 5

Յուրաքանչյուր փաթեթներից վերցնում են կետային նմուշներ: Հեղուկ մեղրի նմուշները վերցնում են խողովակաձև ալյումինե նմուշահանիչով 10-12 մմ տրամագծով, այն ամբողջությամբ մտցնելով փաթեթի մեջ: Եթե մեղրը պինդ է, նմուշները վերցնում են կարագի համար նախատեսված նմուշահանիչով` տարբեր շերտերից:

Բյուրեղացած մեղրը վերցնում են կոնաձև մածկաթիակով: Եթե հետազոտում են խորսխամեղրը, ապա 1 շրջանակից կտրում են խորիսխի մեկ մաս` 25 սմ.2 մակերեսով: Եթե խորսխամեղրը հատվածներով է, յուրաքանչյուր փաթեթից նմուշը վերցնում են նույն չափով: Մեղրամոմե փակվածքները հեռացնելուց հետո նմուշները տեղավորում են բաժակի վրա դրված զտիչի վրա (խորշի տրամագիծը 1 մմ ոչ ավելի) և թերմոստատի մեջ տաքացնում մինչև 40-45.0C: Կետային նմուշի զանգվածը պետք է լինի 0,05-0,1 կգ:

Բոլոր կետային նմուշները մանրակրկիտ խառնում են: Բյուրեղացած մեղրը տաքացնում են մինչև 40-45.0C, որից հետո վերցնում են միջին նմուշ ոչ պակաս 1 կգ զանգվածով:

6.6 Կենդանական ճարպեր, մարգարին եվ բուսական յուղեր

Մթերքի յուրաքանչյուր խմբաքանակից կազմում են ընտրանք փաթեթավորված միավորներից (տակառ, արկղ և այլ տրանսպորտային տարա), որը պետք է կազմի ամբողջ խմբաքանակի 7%-ը, բայց 3 փաթեթից ոչ պակաս:

Ճարպերի կետային նմուշները վերցնում են մածկաթիակով փաթեթի ողջ ծավալից, այն տեղավորում են ընդհանուր տարողության մեջ, ձևավորում միացյալ նմուշ, տաքացնում մինչև 40-50.0C, մանրակրկիտ խառնում և վերցնում միջին նմուշ: Բուսական յուղերի կետային նմուշները վերցնում են ըստ 6.1-6.2 կետերի: Միջին նմուշը պետք է լինի 1.0 կգ-ից ոչ պակաս:

Ճարպի, մարգարինի և բուսական յուղերի խմբաքանակից` չափածրարված ոչ ավելի, քան 1.0 կգ(լ) տարողությամբ սպառողական տարաներով, յուրաքանչյուր 100 հատից վերցնում են արտադրանքի 1 միավոր:

Պինդ ճարպերի կետային նմուշներից խառնելուց հետո ձևավորում են միացյալ նմուշ ըստ 6.1.7 կետի, որից վերցնում են միջին նմուշ:

Հեղուկ ճարպերի միջին նմուշը պետք է լինի 1.0 կգ(լ)-ից ոչ պակաս:

6.7 Ոսկորներ

Մսի կոմբինատներում և արտադրանքի իրացման կետերում կենդանիների մսեղիքից ոսկորների նմուշառման ժամանակ ընտրանքը պետք է ներառի մսեղիքի 10%-ը (կամ մսեղիքի 1/2-ը, 1/4-ը)` խոշոր եղջերավոր անասունների դեպքում և 5%-ը (կամ մսեղիքի 1/2-ը)` ոչխարների և խոզերի դեպքում:

Արկղերով (պարկերով) սննդային ոսկորների տեղափոխման դեպքում ընտրանքը պետք է ներառի փաթեթավորված միավորների 10%-ը, նմուշը վերցնում են յուրաքանչյուր միավորի (փաթեթի) 3 տարբեր շերտերից: Որպես կետային նմուշ վերցնում են կենդանիների կողերից կամ ողնաշարի պարանոցային հատվածից, որոնք առավել հավաստի են բնութագրում կենդանու ամբողջ կմախքի միջինացված տեսակարար ակտիվությունը: Միացյալ նմուշի ստացման համար կետային նմուշները մանրացնում են, խառնում և վերցնում են միջին նմուշ ոչ պակաս, քան 1.0 կգ:

6.8 Պտուղ-բանջարեղենային մթերքի նմուշառում

6.8.1 Պալարապտուղների և արմատապտուղների նմուշառում

Պալարապտուղների և արմատապտուղների նմուշառման ժամանակ (բողկ, կարտոֆիլ, գազար, սոխ և այլն) պարկերով, արկղերով և այլ տարաներով փաթեթավորված խմբաքանակից որպես ընտրանք վերցնում են փաթեթների 2-5%-ը (բայց 3 փաթեթից ոչ պակաս): Որպես կետային նմուշ վերցնում են յուրաքանչյուր փաթեթի տարբեր շերտերից (վերևից, մեջտեղից, ներքևից) ամբողջական նմուշներով 5-10 հատ և մանրակրկիտ մաքրում են հողից: Չչափածրարված տարաներում գտնվող պալարապտուղների յուրաքանչյուր կույտի տարբեր շերտերից վերցնում են 10-15 պալար, որոնց զանգվածը մոտավորապես պետք է լինի նույնը: Միջին նմուշի զանգվածը պետք է լինի 3.0 կգ-ից ոչ պակաս:

6.8.2 Բանջարեղենի, մրգերի, հատապտուղների և բանջարաբոստանային մշակուբույսերի նմուշառում

Մրգերի և բանջարեղենի նմուշառումը (լոլիկ, վարունգ, խնձոր, տանձ, սմբուկ և այլն) իրականացնում են համաձայն 5.8.1 կետի:

Բուսաբուծական մթերքի ոչ մեծ խմբաքանակներից կետային նմուշներ վերցնում են 4-5 տեղերից: Միացյալ նմուշները ըստ զանգվածի կամ ծավալի չպետք է գերազանցեն չափման համար անհրաժեշտ քանակության եռապատիկը: Միջին նմուշը պետք է լինի 1.0 կգ-ից ոչ պակաս:

Բանջարաբոստանային մշակաբույսերի, կաղամբի, դդումի և այլ խոշոր բանջարեղենի յուրաքանչյուր միավորը դիտվում է որպես կետային նմուշ: Կետային նմուշը վերցնում են պատահական ընտրանքի մեթոդով 3-4 տեղից: Ձևավորված միացյալ նմուշից կազմում են միջին նմուշ մոտ 3.0 կգ քաշով:

6.8.3 Ալյուրի, ձավարեղենի, մակարոնային արտադրանքի, լոբազգիների, ընկույզների, շաքարի, հրուշակեղենի նմուշառում

Ալյուրի, ձավարեղենի, մակարոնային արտադրանքի, լոբազգիների, ընկույզների, շաքարի, հրուշակեղենի պարկերից վերցրած նմուշների ծավալը կախված է խմբաքանակում եղած պարկերի քանակից և որոշվում է N 10 աղյուսակում բերված նորմերին համապատասխան:

Պարկերում լցված ալյուրի, ձավարեղենի եվ այլ մթերքի ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 10

Խմբաքանակում պարկերի

քանակը, հատ Ընտրանքի ծավալը,

հատ

Մինչև 10 Յուրաքանչյուր 2 պարկից

11-100 5%+5 պարկից

100 և ավելի 25%+10 պարկից

Կարած պարկերից կետային նմուշ վերցնում են պարկային մածկաթիակով:

Տուփերում, արկղերում գտնվող մթերքի նմուշառման ժամանակ ընտրանքը պետք է ներառի փաթեթավորված միավորների 10-20%-ը, բայց ոչ պակաս 3 փաթեթից: Կետային նմուշ վերցնում են բացված տարայի 3 կետերից (վերևից, ներքևից և մեջտեղից), որոնց միացնելուց և մանրակրկիտ խառնելուց հետո, քառատման մեթոդով վերցնում են միջին նմուշ ոչ պակաս 1.0 կգ զանգվածով: Ընկույզների միջին նմուշը պետք է լինի ոչ պակաս 0.6 կգ:

Հատավաճառ արտադրանքի նմուշառումը` չափածրարված սպառողական տարայով, իրականացնում են ըստ 6.9 կետի:

6.9 Հատավաճառ մթերքի նմուշառում

Պահածոյացված հատավաճառ մթերքի (պահածոներ, խտանյութեր, հյութեր, ըմպելիքներ, գինիներ, կոնյակներ, օղի-լիկյորային արտադրանք և այլն), շշալցված ջրերի, սպառողական տարայով մթերքի (ձավարեղեն, ալյուր, մակարոնեղեն, հրուշակեղեն, թեյ, սուրճ, համեմունքներ և այլն) և չփաթեթավորված մթերքի (հաց, բուլկեղեն) նմուշների նմուշառման ժամանակ հատավաճառ մթերքի միավորները հանդիսանում են կետային նմուշներ:

Փաթեթավորված մթերքի նմուշառման ժամանակ ընտրանքում ներառված փաթեթների քանակը պետք է համապատասխանի 5 կետի աղյուսակ 2-ին, կամ ընդգրկի փաթեթների 3%-ը, բայց 2-ից ոչ պակաս:

Յուրաքանչյուր փաթեթից որպես կետային նմուշ վերցնում են փաթեթում գտնվող մթերքի 10%-ը, եթե հատավաճառ մթերքի զանգվածը 0.2-3.0 կգ(լ) է, բայց 1.0 կգ(լ)-ից ոչ պակաս և մանր հատավաճառ մթերքի 20%-ը, եթե 0.2 կգ-ից ցածր է, բայց 1.0 կգ(լ)-ից ոչ պակաս:

Հացի, հացաբուլկեղենի և նման այլ արտադրանքի` չփաթեթավորված սպառողական տարայով, խմբաքանակից նմուշներ վերցնում են ըստ 5 կետի աղյուսակ 2-ի:

Մանր հատավաճառ հացաբուլկեղենային արտադրանքի (փոքր 0.2 կգ-ից) նմուշառման ժամանակ խմբաքանակից առանձնացնում են արտադրանքի 20 %-ը: Կետային նմուշները միացնելուց և մանրակրկիտ խառնելուց հետո վերցնում են միջին նմուշ, ոչ պակաս, քան 1.0 կգ: Թեյի, սուրճի, համեմունքների միացյալ և միջին նմուշները պետք է լինեն ոչ պակաս, քան 0.5 կգ:

Հաշվի առնելով, որ Sr-.90-ի և Cs-.137 թույլատրելի մակարդակը կազմում է 8 Բկ/լ, շշալցված խմելու ջրերի արտադրական լցման սեղանի և հանքային ջրերի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան 2.0 լ:

6.10 Մասնագիտացված մանկական սննդի, բուժական սննդի, նախադպրոցականների եվ դպրոցականների սննդի մթերքի նմուշառում

6.10.1 Կաթնային հիմքով մանկական սննդի մթերք (հարմարեցված խառնուրդներ, չոր և հեղուկ կաթնամթերք)

Մանկական սննդի մեծ տարաներով չափածրարման դեպքում որպես ստուգիչ կետեր բացում են փաթեթների 3%-ը, բայց 2 փաթեթից ոչ պակաս, մանր տարաներով չափածրարման դեպքում` փաթեթների 5%-ը, բայց 3 փաթեթից ոչ պակաս: Յուրաքանչյուր ստուգիչ փաթեթից վերցնում են բոլոր հատավաճառ մթերքի 1%-ը, բայց ոչ պակաս 1 տուփ (տարողություն): Կետային նմուշներից ձևավորում են միացյալ նմուշ, որից վերցնում են միջին նմուշ. հեղուկ մթերքի դեպքում` 1.0 կգ, և չոր մթերքի դեպքում` 0.6 կգ:

6.10.2 Ցորենի (ձավարեղեն) և պտուղ-բանջարեղենային հիմքով մանկական սննդի մթերք

Նմուշառումը իրականացվում է ըստ 6.10.1 կետի:

6.10.3 Մսային և ձկնային հիմքով մանկական սննդի մթերք

Որպես ստուգիչ կետ ընտրում են փաթեթների 10%-ը, բայց ոչ պակաս քան 3 հատ: Յուրաքանչյուր փաթեթից վերցնում են 10% հատավաճառ մթերք, բայց ոչ պակաս քան 3 միավոր: Կետային նմուշներից ձևավորում են միացյալ նմուշ, որից վերցնում միջին նմուշ 0.5-1.0 կգ զանգվածով:

6.10.4 Մասնագիտացված բուժական սննդի մթերք

Նմուշառումը իրականացվում է ըստ 6.10.1-6.10.3 կետերի:

6.10.5 Նախադպրոցական և դպրոցական սննդի մթերք

Նմուշառումը իրականացվում է ըստ 6.1.1, 6.2, 6.9 կետերի:

7. Միջին նմուշի փաթեթավորմանը եվ տեղափոխմանը ներկայացվող պահանջներ

7.1 Նմուշառված հեղուկ նմուշները տեղավորում են չոր ապակե կամ պոլիէթիլենային տարայի մեջ և հերմետիկ փակում: Անհրաժեշտության դեպքում շուտ փչացող մթերքը կոնսերվացնում են (պահածոյացնում) 40% (1-2 մլ/լ) ֆորմալինի լուծույթով:

7.2 Արմատապտուղների, պալարապտուղների, բանջարեղենի, մրգերի և բանջարաբոստանային մշակաբույսերի նմուշները տեղավորում են երկշերտ պոլիէթիլենային կամ թղթե պարկերի մեջ և կապում: Սորուն նմուշները տեղավորում են պիրկ պոլիէթիլենային պարկերի մեջ և կապում:

7.3 Բարձր խոնավություն ունեցող նմուշները (կանաչեղեն, հատապտուղներ և այլն) կշռում են անմիջապես նմուշառումից հետո, տեղավորում են պիրկ պոլիէթիլենային պարկի մեջ և կապում:

7.4 Մսի ենթամթերքի, ոսկորների, ձկների, թռչունների և այլ նմուշների փչացումից խուսափելու համար փաթեթավորումից առաջ փաթաթում են մի քանի շերտ թանզիֆով` թրջված 4-5% ֆորմալինի լուծույթով, տեղավորում են պոլիէթիլենային պարկերի մեջ և կապում:

7.5 Ապակե, պոլիէթիլենային տարաները, պարկերը փաթաթում են ստվարաթղթի փաթեթի մեջ, կապում և կնքում: Յուրաքանչյուր նմուշ ապահովում են պիտակով, որի վրա նշվում է նմուշի համարը և անվանումը, նմուշառման ամսաթիվը և վայրը, զանգվածը, խմբաքանակի գամմա-ճառագայթման չափաբաժնի հզորությունը և տարածքի գամմա-ֆոնը, որտեղ պահվել է այդ մթերքը: Չորացման դեպքում նշվում է հումքի և չորացված նմուշի զանգվածը: Պիտակը տեղավորում են պոլիէթիլենային թաղանթի մեջ և փաթեթավորում նմուշի հետ:

7.6 Փաթեթավորված նմուշները տեղավորում են հատուկ հարմարեցված արկղերի մեջ, թղթով կամ բամբակով հարմարեցնում են այնպես, որ ապահովեն տեղափոխող նյութի ամբողջականությունը: Արկղը կնքում են:

7.7 2 օրինակից կազմում են նմուշառման ակտ: Նմուշառման ակտի առաջին օրինակը և նմուշի նկարագրությունը նմուշի հետ միասին ուղարկվում է լաբորատորիա: Երկրորդ օրինակը մնում է կազմակերպությունում, որտեղ կատարվել է նմուշառումը:

7.8 Լաբորատորիայում ստացված նմուշը գրանցում են հատուկ մատյանում, որի ձևը պետք է համապատասխանի նմուշառման ակտի ձևին:

8. Հաշվարկվող նմուշի պատրաստումը հետազոտության

8.1 Չափման համար նմուշի սկզբնական նախապատրաստումը ներառում է սննդի պատրաստման առաջին փուլի սննդամթերքի սովորական մշակումը և մանրացումը` նմուշի միջինացման և ծավալի մեծացման նպատակով, որը հնարավոր կլինի տեղավորել չափիչ կյուվետի մեջ:

8.2 Պալարապտուղները, արմատապտուղները, մրգերը, կանաչեղեն, միսը, ձուկը և այլ մթերքը լվանում են հոսող ջրով, հեռացնում ոչ ուտելի մասերը, երշիկեղենի, պանրի, հրուշակեղենի վրայից հանում են պաշտպանիչ թաղանթը, մանրացնում են դանակի կամ մսաղացի օգնությամբ և այլն:

8.3 Պինդ մթերքը` ձավարեղենը, լոբազգիները, մակարոնեղենը, հացաբուլկեղենը մանրացնում են դանակի, մսաղացի, քերիչի, սրճաղացի օգնությամբ:

8.4 Մածուցիկ մթերքը` խտացրած կաթը, մեղրը, ջեմերը և այլն, կարելի է նոսրացնել թորած ջրով մինչև անհրաժեշտ խտության ստացումը` որոշելով և նշելով մթերքի սկզբնական զանգվածը և ստացվող խառնուրդի ծավալը:

8.5 Չափվող նմուշի զանգվածը որոշելու համար կյուվետը կշռվում է մինչև լցնելը և դրանից հետո:

9. Sr-.90 եվ Cs-.137 տեսակարար ակտիվության չափում

9.1 Sr-.90 և Cs-.137 տեսակարար ակտիվության չափման համար հաշվարկվող նմուշի պատրաստումը կախված է կիրառվող չափման մեթոդից և օգտագործվող ռադիոմետրիկ սարքավորման զգայնությունից:

9.2 Cs-.137 տեսակարար ակտիվության չափումը իրականացվում է գամմա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:

9.3 Cs-.137 չափման համար օգտագործվում է նատիվ (պարզ, բնական) նմուշներ: Եթե գամմա-սպեկտրոմետրիկ չափման ընթացքում բացի Cs-.137 և K-.40 իզոտոպներից հայտնաբերվում են այլ ռադիոնուկլիդներ, ապա հետազոտությունը պետք է կրկնել մինչև այլ ռադիոնուկլիդների հայտնաբերումը:

9.4 Sr-.90 տեսակարար ակտիվության չափումն իրականացվում է բետտա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:

9.5 Sr-.90 չափման համար կարելի է օգտագործել նատիվ (պարզ, բնական) նմուշներ:

9.6 Sr-.90 որոշումը շշալցված խմելու և հանքային ջրերում, հյութերում իրականացվում է նստվածքում, որն առաջանում է նմուշի գոլորշացման կամ քիմիական խտացման արդյունքում: Խտացման ռադիոքիմիական մեթոդիկաներն օգտագործվում են այն մթերքի համար, որոնց ջերմային խտացումը դժվարացած է, օրինակ` կաթնային մթերքներ, խտացրած կաթ, ճարպեր և այլն: Այս մեթոդիկաների հիմքում ընկած է քիմիական տարալուծման մեթոդները (սպիտակուցի բնափոխում, ճարպերի օճառացում և այլն)` Sr-.90 և Իտրիա-.90 հետագա նստեցումով կալցիումի օքսալատի և այլ ոչ իզոտոպային կրիչների հետ միասին: Ստացված նստվածքը համարվում է հաշվարկվող նմուշ բետտա-սպեկտրոմետրիկ չափման ժամանակ:

9.7 Եթե բետտա-սպեկտրոմետրի զգայնությունը չի բավարարում նմուշում նատիվ նմուշների օգտագործմամբ հավաստի արդյունքների ստացումը, ապա կատարում են նմուշի ջերմային խտացում (հավելված 2):

10. Հետազոտության արդյունքների գնահատում

10.1 Գնահատումը կատարվում է չափման արդյունքի և տեսակարար ակտիվության սահմանային մակարդակի համադրման միջոցով, որի համար կիրառվում է B համապատասխանության ցուցանիշը և դրա որոշման DB սխալի ցուցանիշը:

Գնահատումը կատարվում է

B = (Aտես/H)Sr + (Aտես/H)Cs (1), որտեղ

Aտես - չափման արդյունքում ստացված տեսակարար ակտիվությունն է Բկ/կգ

H - տեսակարար ակտիվության թույլատրելի մակարդակը Բկ/կգ

10.2 Տեսակարար ակտիվության որոշման սխալի ցուցանիշը որոշվում է համաձայն

Ակտի պատկեր

∆B= (∆A/4).2Sr + (∆A/4).2Cs (2), որտեղ

∆A - տեսակարար ակտիվության սխալի հավաստի բացարձակ գործակիցը =0.5-ի:

10.3 Եթե B + ∆B ≤ 1, ապա ստացված արդյունքը համապատասխանում է տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

10.4 Եթե B - ∆B >1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

10.5 Եթե B + ∆B >1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

Հավելված 2

Խտացման մեթոդիկա ստրոնցիում-90 (Sr-.90) բետտա-սպեկտրոմետրիկ որոշման համար

1. Բուսական եվ կենդանական ծագման սննդամթերքի ջերմային խտացման մեթոդ

Նախնական մշակում անցած մթերքի նմուշը` 0.5-1.0 կգ կշռով, կախված մոխրացման գործակցի մեծությունից, տեղավորում են չորացնող պահարանում և չորացնում t=100-120.0C-ում: Չոր նմուշը տեղափոխում են հախճապակյա թասիկի մեջ և տաքացնում էլեկտրական ջեռոցի վրա կամ ինֆրակարմիր լամպով` մինչև լրիվ ածխացումը: Այնուհետև տեղափոխում են ավելի փոքր թասիկների մեջ և մոխրացնում են մուֆելային վառարանում 600-700.0C պայմաններում: Նմուշը կշռում են, տրորում և 10-15գ կշռանքը տեղափոխում չափիչ կյուվետի մեջ և չափում բետտա-սպեկտրոմետրով:

Խտացման գործընթացը պարտադիր չէ հասցնել մինչև մոխրացումը մուֆելային վառարանում: Այն կարելի է կանգնեցնել չորացման կամ ածխացման փուլերում` կախված Sr-.90 տեսակարար ակտիվությունից: Ցանկացած դեպքում խտացման գործընթացից հետո նմուշը պետք է կշռել:

Բետտա-սպեկտրոմետրով չափման համար նմուշի ծավալը կախված է հետազոտվող մթերքի մոխրացման գործակցից (աղյուսակ N 1):

Աղյուսակ N 1

Մթերք Մոխրաց-

ման

գործա-

կից Բետտա

սպեկտրո-

մետրի

չափման

համար

ծավալի

չափումը Մթերք Մոխրաց-

ման

գործակից Բետտա

սպեկտրո-

մետրի

չափման

համար

նմուշի

ծավալի

որոշում

Կաթ, կաթի փոշի 7-9 1.0 ձավարեղեն 12-27 0.5

Բանջարեղեն (կարտոֆիլ, կաղամբ) 8-12 1.0 միս, ձուկ 15-30 0.5

Հաց, ալյուր 12-17 0.5 կանաչեղեն 15-20 0.5

Ձավարեղեն 22-40 0.5

2. Կենդանական ծագման մթերքի խտացումը թթվային մոխրացման մեթոդով

Մեթոդիկան նախատեսում է մսի, կաթի, կաթնամթերքի (խտացված կաթ, մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, պանիր, կարագ և այլն), բուսական և կենդանական ծագման յուղերի և նրանց վերամշակված մթերքի նմուշները վերածել լուծույթների, և հիմնված է նրանց լրիվ հանքայնացման վրա խիտ ազոտական թթվով և ջրածնի պերօքսիդով տաքացման պայմաններում: Նմուշի զանգվածը պետք է լինի 0.5-1.0 կգ(լ):

2-լիտրանոց ջերմակայուն բաժակի մեջ լցնում են 500 սմ.3 խիտ ազոտական թթու, տաքացնում մինչև եռալը և անընդհատ խառնելով, չափաբաժիններով (10-20 գ) ավելացնում են նմուշը: Նմուշը ամբողջությամբ բաժակի մեջ դնելուց հետո ավելացնում են իտրիտի, ստրոնցիումի և ցեզիում կրիչների լուծույթները և շարունակելով եռացնելը չափաբաժիններով (5-10 սմ.3) ավելացնում են ջրածնի պերօքսիդը մինչև նմուշի լրիվ տարրալուծումը (մինչև դադարի ուժեղ գոլորշու առաջացումը և լուծույթի պարզեցումը): Եթե նմուշը լրիվ չի տարրալուծվում, անհրաժեշտ է ավելացնել ևս 200 սմ.3 ազոտական թթու:

Լուծման ժամանակ կարող է տեղի ունենալ առատ փրփրագոյացում և լուծույթի արտանետում, այդ պատճառով պետք է լինել շատ ուշադիր և զգույշ:

Նմուշի լրիվ լուծվելուց հետո լուծույթը սառեցնում են, յուղերը մանրակրկիտ հեռացնում, այն լվանում են 6ն ազոտական թթվում և այդ լուծույթը խառնում հիմնական լուծույթին: Լուծույթը եռացնում են ևս 10-20ր` մինչև ջրածնի պերօքսիդի լրիվ տարրալուծումը (մինչև դադարի մանր պղպջակների առաջացումը) և վրան ավելացնում են հավասար ծավալով թորած ջուր: Տաք լուծույթից նստեցնում են հողալկալային մետաղների օքսալատները:

Լուծույթին ավելացնել 10-20 սմ.3 8% թրթնջկաթթու կամ հագեցած թրթնջկաթթվական ամոնիակի լուծույթ և լցնել նաև 25%-անոց ամոնիակի լուծույթ մինչև pH-1.5 դառնալը:

Նստվածքներով լուծույթը 5-10 րոպե պահել ջրային բաղնիքի վրա, սառեցնել և նստվածքը անցկացնել ֆիլտրով (կապույտ ժապավեն), լվանալ ջրով` մի քանի կաթիլ ամոնիակի ավելացմամբ, չորացնել, կշռել և տեղավորել բետտա-սպեկտրոմետրի չափիչ կյուվետի մեջ: Չափումը իրականացվում է չափիչ սարքի հրահանգներին և նրան կից մեթոդական հրահանգներին համապատասխան:

3. Կաթի խտացումը թթվային մակարդման մեթոդով

Մեթոդը նախատեսում է կաթի նմուշից Sr-.90 անցումը լուծույթի մեջ առանց նախնական մոխրացման` 2ն աղաթթվով թթվային մակարդման ճանապարհով: Մեթոդը հիմնված է այն բանի վրա, որ կաթի թթվային մակարդումից հետո, այն տաքացնելիս շիճուկի մեջ է անցնում Sr-.90-ի 90-95%:

1-2 լ ծավալով կաթի նմուշը թթվեցնում են 2ն աղաթթվով մինչև pH-3 և տաքացնում են ջրային բաղնիքի վրա 90-100.0C-ում մոտ 2 ժ մինչև կաթնաշոռային զանգվածից շիճուկի անջատվելը: Շիճուկը անցկացնում են թանզիֆի 2 շերտով և ֆիլտրում խոր զտիչով: Չափում են շիճուկի ծախսը: Շիճուկի ծավալը կաթի ծավալի հետ կապված է հետևյալ հարաբերությամբ`

VM=VC /0.85, որտեղ

VC - ֆիլտրված շիճուկի ծավալն է,

VM - հետազոտման վերցրած կաթի նմուշը:

Շիճուկը թթվեցնում են 2ն աղաթթվով մինչև pH-2, ավելացնում են ստրոնցիումի և ցեզիումի կրիչները և լուծույթից նստեցնում են հողալկալային մետաղների օքսալատները, ինչպես նշված է կետ 2-ում:

4. Մեղրի եվ պտուղ-հատապտղային խտանյութերի (շաքարով) խտացման մեթոդ

0.25-0.5 կգ կշռով նմուշը լուծել ջրում 1:4 հարաբերությամբ, լուծույթը թթվեցնել աղաթթվով մինչև pH - 2-3, լուծույթին ավելացնել Sr-ի և Cs-ի կրիչները և Ca-ի աղի լուծույթ, այնպես որ նմուշում ստացվի 0.5 գ Ca: Խառնուրդը հասցնել մինչև եռալը անընդհատ խառնելով և եռացնել 20-50 ր (կախված չլուծված պտուղների և հատապտուղների քանակից): Խառնուրդը սառեցնել, ֆիլտրել, որպեսզի հեռացվեն չլուծված կախուկները և լուծույթից նստեցնել հողալկալային մետաղների օքսալատները կետ 2-ին համաձայն: Եթե չլուծված մասի զանգվածը մեծ է, ապա այն չորացնել, մոխրացնել մուֆելում, լուծել 2ն աղաթթու և լուծույթը ավելացնել հիմնային ֆիլտրատին:

5. Ըմպելիքների խտացման մեթոդ

Ըմպելիքների միջին նմուշը (1.0 լ) թթվեցնել ազոտական թթվով մինչև pH-3, ավելացնել Sr-ի և Cs-ի կրիչները և եռացնել էլեկտրական ջեռուցիչի վրա` մաս-մաս ավելացնելով ջերմակայուն բաժակի մեջ մինչև նվազագույն ծավալի ստացումը (մինչև նստվածքի անջատման սկիզբը): Չափել լուծույթի ծավալը և այն տաք վիճակում լցնել սպեկտրոմետրի չափիչ կյուվետի մեջ: Կյուվետում լուծույթի ծավալը ֆիքսվում է: Չափումը իրականացվում է չափիչ սարքավորումների հրահանգներին համապատասխան: Հյութերի նմուշներում, եթե այն պարունակում է շաքարի մեծ քանակություն, գոլորշացման ընթացքում կաթիլ-կաթիլ ավելացնել ջրածնի պերօքսիդ` շաքարի տարրալուծման նպատակով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։