Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 25

գործել է մինչև 2006-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 25.

Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 և 24.1 հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշված գործարքների գծով նույն կետով սահմանված կարգով որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) վերաբերող ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ, վերջիններիս բացակայության պայմաններում, վերադարձվում են վճարողներին, եթե հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները գերազանցում են հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ): Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ներառված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցվում կամ վերադարձվում են ընդհանուր գործարքների հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխան, բայց ոչ ավելի, քան ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:

Եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններին` սույն հոդվածով սահմանված կարգով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը որոշելու համար:

Սույն հոդվածին համապատասխան այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատելու համար հարկ վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը:

Հաշվանցման ենթակա գումարն այլ հարկային պարտավորություններից հաշվանցվում է, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում համապատասխանաբար վերը նշված փաստաթղթերը ներկայացվել են հարկային մարմիններ, և վերջիններս հարկ վճարողին գրավոր չեն տեղեկացրել հաշվանցման իրավունքի վերաբերյալ իրենց առարկությունները:

Սույն պարբերությանը համապատասխան` ԱԱՀ-ի գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրվող, հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա` պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին:

Սույն օրենքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա չէ վերադարձման, բացառությամբ այն գումարների, որոնք ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ իրավաբանական անձանց միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:

(25-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 11.12.02 ՀՕ-478-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։