Հոդված 6.1
Հոդված 6.1
. 1. ԱԱՀ վճարողների կողմից «ԱՏԳԱԱ-8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8441, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 250510, 250900, 251820, 2836, 39162010, 76041090, 8419, 8426, 8429, 8430, 8435, 8443, 8478, 8479, 85023100, 870410» ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է`
ա) մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից,
բ) երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունը հաշվարկվում է`
ա) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները գերազանցում են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո հարկ վճարողները մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն ունենում.
բ) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները պակաս են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա այդ տարբերությունը հարկ վճարողի կողմից ենթակա է վճարման պետական բյուջե` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանում:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կազմակերպությունն իրականացրել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, ապա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոս հաշվարկային մեծությունը սույն հոդվածի 2-րդ մասի կիրառման նպատակով ավելացվում է այդ մասով նախատեսված` պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարներին:
(6.1 հոդվածը լրաց. 19.05.05 ՀՕ-117-Ն, փոփ. 03.10.05 ՀՕ-181-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-129-Ն)