Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-08-05-ից մինչև 2000-09-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-09-01Բացել ARLIS-ում

041.0731.16.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 1998 թվականի N 731

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Որդեգրման գործերով հանձնաժողովի մասին» N 67 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը` որդեգրման գործերով հանձնաժողովի կազմի մասով.

բ) որոշմամբ հաստատված որդեգրման գործերով հանձնաժողովի կանոնադրության 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է»:

2. Հաստատել որդեգրման գործերով հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

3. Հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում քննության առնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման հանձնելու, խնամակալության և հոգաբարձություն նշանակելու մասին հայեցակարգը, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը և ներկայացնել առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թ.

դեկտեմբերի 16-ի N 731 որոշմամբ

Կ Ա Զ Մ

որդեգրման գործերով հանձնաժողովի

Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հ. Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարար

Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ

Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը փոփ. 19.07.99 N 436)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։