«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2006 թվականի N 1917-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետարանին».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքի կազմից առանձնացված և «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 58.111.629 դրամ արժողությամբ գույքից`
ա) 380.376 դրամ արժողությամբ գույքը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Գյումրու քաղաքային համայնքին` համաձայն N 1 հավելվածի.
բ) 802.416 դրամ արժողությամբ գույքը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Վանաձորի քաղաքային համայնքին` համաձայն N 2 հավելվածի:»։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից` 265.0 մլն դրամը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնելու վերաբերյալ առաջարկություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. հունվարի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 12-ի N 1917-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Չափի միավորը Քանակը Գինը
(դրամ) Գումարը
(դրամ) Ծանոթագրություն
015
(ավտոտրանսպորտային
միջոց)
1. ԳԱԶ-52 ԱՏ.60 հատ 1 45225 45225
2. ԳԱԶ-53 հատ 1 290718 290718
ընդամենը 335943
013 (մեխանիզմներ)
Զոդման ագրեգատ ԱԴԿ հատ 1 44433 44433
Ընդամենը 380376
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 12-ի N 1917-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Չափի միավորը Քանակը Գինը
(դրամ) Գումարը
(դրամ) Ծանոթագրություն
015
(ավտոտրանս-
պորտային միջոց)
1. ԳԱԶ-52 վերելակ հատ 1 192735 192735
2. ԳԶՍԱ -950 հատ 1 548197 548197
ընդամենը 740932
013 (մեխանիզմներ)
1. Զոդման ագրեգատ հատ 1 51381 51381
2. Զոդման ապարատ հատ 1 4309 4309
3. Շաղափիչ հաստոց հատ 1 5794 5794
ընդամենը 61484
Ընդամենը 802416
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան