«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 70-Ա
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՓՈՂՈՑԻ ՍՈՎԽՈԶ-17 ԴՈՍ, ԹԻՎ 6 ԵՎ ԹԻՎ 7 ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 2109-Ն որոշման համաձայն Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի Սովխոզ-17 դոս, թիվ 6 և թիվ 7 չորրորդ աստիճանի վթարային շենքերի ապամոնտաժման աշխատանքներին խոչընդոտող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման և վերաբնակեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի Սովխոզ-17 դոս, թիվ 6 և թիվ 7 չորրորդ աստիճանի վթարային շենքերում բնակվող և ապամոնտաժման աշխատանքներին խոչընդոտող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 3 ընտանիքին` համաձայն հավելվածի, ընդգրկել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. հունվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 70-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՓՈՂՈՑԻ ՍՈՎԽՈԶ-17 ԴՈՍ, ԹԻՎ 6 ԵՎ ԹԻՎ 7 ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Գրանցման հասցեն Անձերի թիվը
1. Հարությունյան Գուրգեն Զավենի Խրիմյան Հայրիկի փող.,
Սովխոզ-17դոս, 6 շենք, բն. 1 6
2. Գասպարյան Եպրաքսիա Գեորգու Խրիմյան Հայրիկի փող.,
Սովխոզ-17դոս, 6 շենք, բն. 13 4
3. Դիլանյան Անուշավան Բաբկենի Խրիմյան Հայրիկի փող.,
Սովխոզ-17դոս, 7 շենք, բն. 3 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան