«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 88-Ա
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 12.2-րդ կետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «07. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը՝ 227161.0 հազ. դրամը, բաշխել հետևյալ կերպ՝
ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում՝ 165015.7 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում՝ 1-ին եռամսյակ՝ 30650.8 հազ. դրամ, 1-ին կիսամյակ՝ 63227.4 հազ. դրամ, 9 ամիս՝ 109980.3 հազ. դրամ, տարեկան` 165015.7 հազ. դրամ.
բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում՝ 35342.8 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում՝ 1-ին եռամսյակ՝ 12342.8 հազ. դրամ, 1-ին կիսամյակ՝ 28842.5 հազ. դրամ, 9 ամիս՝ 32342.8 հազ. դրամ, տարեկան՝ 35342.8 հազ. դրամ.
գ) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում՝ 1-ին եռամսյակ՝ 3000.0 հազ. դրամ, 1-ին կիսամյակ՝ 10714.0 հազ. դրամ, 9 ամիս՝ 17251.0 հազ. դրամ, տարեկան՝ 26802.5 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. փետրվարի 2
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 88-Ա որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
Հրատարակման անվանումը Քանակը
(հատ) Տարեկան
տպագրման
ենթակա
համարների
քանակը
(հատ) Մեկ
համարի
տարեկան
միջին
ծավալը
(մամուլ) Տարեկան ընդհանուր ծավալը
(մամուլ) Մեկ
մամուլի
միջին
գինը
(դրամ) Գումարը
(դրամ)
1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (1000 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 102 23.0 938.400 120 112.608.000
2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» (800 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 37 16.178 239434,4 130 31.126.472
3. «Երևանի թաղային համայքների իրավական ակտերի տեղեկագիր» (400 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 55 0.85 18700 130 2431.000
4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) (400 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 4 25.305 40488 140 5668.320
5. «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» 400 5 50.7 101400 130 13.182.000
Ընդամենը 165.015.792
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 88-Ա որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Տարեկան միջին
թիվը
(հատ) Միջին գինը
(դրամ) Գումարը
(հազ. դրամ)
1 2 3 4 5
1. Ամուսնության վկայական 30000 138 4140.0
2. Ամուսնալուծության վկայական 9000 138 1242.0
3. Ծննդյան վկայական 65746 138 9072.9
4. Մահվան վկայական 40000 138 5520.0
5. Հայրության ճանաչման վկայական 21000 138 2898.0
6. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական 3000 138 414.0
7. Ծննդյան գրանցման ակտ 600 1950 1170.0
8. Ամուսնության գրանցման ակտ 400 1950 780.0
9. Ամուսնալուծության գրանցման ակտ 150 1950 292.5
10. Ծննդյան վերականգնման գրանցման ակտ 150 1950 292.5
11. Մահվան գրանցման ակտ 400 1950 780.0
12. Հայրության ճանաչման ակտ 400 1950 780.0
13. Որդեգրման գրանցման ակտ 20 1950 39.0
14. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ 30 1950 58.5
15. Մուտքի մատյան (մեծ) 20 4100 82.0
16. Մուտքի մատյան (փոքր) 10 2800 28.0
17. Սեղանամատյան 400 3500 1400.0
18. Ձևաթուղթ 11.1 A 3/1 108900 12 1306.8
19. Ձևաթուղթ 11.2 A 3/1 118000 14 1652.0
20. Ձևաթուղթ 7.1 A 3/1 98000 6,5 637.0
21. Ձևաթուղթ 7.2 A 3/1 72000 8,5 612.0
22. Ձևաթուղթ 9.1 A 3/1 109000 5 545.0
23. Ձևաթուղթ 9.2 A 3/1 62000 7 434.0
24. Ձևաթուղթ 14.1 A 3/1 6000 60 360.0
25. Ձևաթուղթ 18.2 A 3/1 1000 64 64.0
26. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումների հաշվառման մատյան 50 1650 82.5
27. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծննդյան դիմումների հաշվառման մատյան 50 1650 82.5
28. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման մատյան 50 1650 82.5
29. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների ելքի հաշվառման մատյան 300 1650 495.0
Ընդամենը 35342.8
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 88-Ա որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
Անվանումը Քանակը
(հատ) Գումարը
(հազ. դրամ)
Էլեկտրոնային շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում 1 26802.5
Ընդամենը 1 26802.5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան