Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-03-02-ից մինչև 2008-07-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-07-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 փետրվարի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10207075

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 հունվարի 2007 թ.

ք. Երևան N 4-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ինչպես նաև, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում առկա բնակելի տարածքները.

Հրամայում եմ՝

1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար, մեկ անձի հաշվարկով, 4 քմ բնակելի տարածք:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.

1) «Գորիս» քրեակատարողական հիմնարկ - 161 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ - 61 մարդ, այդ թվում`

կալանք պատժատեսակ կրող

դատապարտյալների համար - 10 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 30 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 13 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր - 52 մարդ.

2) «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ - 338 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ - 192 մարդ, այդ թվում`

կալանք պատժատեսակ կրող

դատապարտյալների համար - 8 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 18 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ - 20 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր - 98 մարդ.

3) «Սևան» քրեակատարողական հիմնարկ - 548 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ - 270 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 263 մարդ,

գ) բաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ.

4) «Կոշ» քրեակատարողական հիմնարկ - 640 մարդ, որից`

ա) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 615 մարդ,

բ) բաց ուղղիչ հիմնարկ - 25 մարդ.

5) «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ - 391 մարդ, որից`

ա) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 371 մարդ,

բ) բաց ուղղիչ հիմնարկ - 20 մարդ.

6) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ - 236 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ - 15 մարդ, այդ թվում`

կալանք պատժատեսակ կրող

դատապարտյալների համար - 10 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 40 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 81 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ - 50 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր - 50 մարդ.

7) «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ - 810 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ - 108 մարդ, այդ թվում՝

կալանք պատժատեսակ կրող

դատապարտյալների համար - 32 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 12 մարդ.

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 62 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր - 618 մարդ.

8) «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ - 135 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ - 15 մարդ, այդ թվում`

կալանք պատժատեսակ կրող

դատապարտյալների համար - 10 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 20 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 64 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր - 31 մարդ.

9) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ - 240 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ - 130 մարդ, այդ թվում՝

կալանք պատժատեսակ կրող

դատապարտյալների համար - 5 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 15 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր - 80 մարդ.

10) «Դատապարտյալների հիվանդանոց»

քրեակատարողական հիմնարկ - 460 մարդ, որից`

ա) բուժական ուղղիչ հիմնարկ - 424 մարդ,

բ) փակ ուղղիչ հիմնարկ - 6 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 14 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր - 6 մարդ.

11) «Երևան-Կենտրոն»

քրեակատարողական հիմնարկ - 60 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ - 10 մարդ,

բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ - 5 մարդ,

գ) կալանավորվածներին պահելու վայր - 45 մարդ.

12) «Մեղրի» քրեակատարողական հիմնարկ - 50 մարդ, որից`

բաց ուղղիչ հիմնարկ - 50 մարդ:

3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ՔՀ- 61-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։