«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ճոպանուղու ձեռքբերման և Ջերմուկ քաղաքում տեղադրման շինարարական աշխատանքների իրականացման համար Ջերմուկի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 1,300,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցները Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացվում են 2007 թվականի առաջին եռամսյակում։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. փետրվարի 8
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 100-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները Առաջին
եռամսյակ Առաջին
կիսամյակ Ինն ամիս Տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 800,000.0 800,000.0 300,000.0 -
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ 800,000.0 800,000.0 300,000.0 -
որից`
2. Այլ ներքին աղբյուրներ 800,000.0 800,000.0 300,000.0 -
որից`
բ) այլ` ժամանակավորապես
ազատ միջոցներ 800,000.0 800,000.0 300,000.0 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 100-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խում-
բը Ենթա-
խում-
բը Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող
մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին
եռամսյակ առաջին
կիսամյակ ինն
ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 800,000.0 800,000.0 300,000.0 -
այդ թվում`
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 800,000.0 800,000.0 300,000.0 -
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 800,000.0 800,000.0 300,000.0 -
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 800,000.0 800,000.0 300,000.0 -
ՀՀ կառավարություն 800,000.0 800,000.0 300,000.0 -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան