Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-02-08-ից մինչև 1999-05-10։Բացել գործող տեքստը

Հոդված 2

գործել է մինչև 1999-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`

- գյուղատնտեսությունն սպասարկող ու հարակից ճյուղերի ընկերությունների (ձեռնարկությունների) և օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- ժողովրդական սպառման ապրանքները թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումն ավարտելը.

- արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- առավել ներդրումներ պահանջող ոլորտների ընկերությունների (ձեռնարկությունների), որտեղ ակնկալվում են մասնավոր ներդրումներ, մասնավորեցման գործընթացն սկսելը:

Բանկերի, ապահովագրական ընկերությունների պետական բաժնետոմսերի վաճառքը իրականացվում է կառավարության որոշմամբ` առանց դրանք սույն ծրագրում ընդգրկելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։