Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-02-08-ից մինչև 1999-05-10։Բացել գործող տեքստը

Հոդված 6

գործել է մինչև 1999-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու դեպքում:

«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը

Գնահատված արժեքը (դրամ) Առաջին վճարի չափը (դրամ)

Վճարման

ժամկետը (տարի) Վճարումների թիվը

(անգամ)

1 2 3 4

Մինչև 1.000.000 100 տոկոս - -

1.000.001-2.000.000 ոչ պակաս 1 միլիոնից+1 միլիոնը գերազանցող գումարի 50 տոկոսը 1 2

2.000.001-4.000.000 ոչ պակաս 1,5 միլիոնից+2 միլիոնը գերազանցող գումարի 40 տոկոսը 2 3

4.000.001-6.000.000 ոչ պակաս 2,3 միլիոնից+4 միլիոնը գերազանցող գումարի 35 տոկոսը 3 4

6.000.001-8.000.000 ոչ պակաս 3 միլիոնից+6 միլիոնը գերազանցող գումարի 30 տոկոսը 4 5

8.000.001-10.000.000 ոչ պակաս 3,6 միլիոնից+8 միլիոնը գերազանցող գումարի 25 տոկոսը 5 6

10.000.001-12.000.000 ոչ պակաս 4,1 միլիոնից+10 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը 6 7

12.000.001-14.000.000 ոչ պակաս 4,5 միլիոնից+12 միլիոնը գերազանցող գումարի 15 տոկոսը 7 8

14.000.001-16.000.000 ոչ պակաս 4,8 միլիոնից+14 միլիոնը գերազանցող գումարի 10 տոկոսը 8 9

16.000.001-20.000.000 ոչ պակաս 5,0 միլիոնից+16 միլիոնը գերազանցող գումարի 5 տոկոսը 9 10

20.000.001-ից ավելի ոչ պակաս 5,2 միլիոնից 10 11

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մասնավորեցվող գույքի գների փոփոխման ինդեքսը:

Մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած գնորդները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մնացած վճարումները կարող են կատարել սույն օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան:

(6-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-282)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։