Հոդված 9
Հոդված 9.
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական միջոցառումները
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`
- հասարակության լայն խավերին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, դրանից բխող օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.
- մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.
- աճուրդային կենտրոնների և մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման մարմնի տարածքային ստորաբաժանումների միջոցով բաժնետոմսերի բաժանորդագրություն իրականացնելը.
- նոր բաժնետոմսերի բաց տեղաբաշխումը ֆոնդային բորսաների միջոցով.
- խորհրդատվական ընկերություններ և մասնագետներ ներգրավելը:
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական միջոցառումներն են`
- մասնավորեցվող պետական գույքի գնահատման, գնահատման մեթոդների ընտրության, պետական գույքի առանձին ձևերով մասնավորեցման իրականացման կարգերի (կանոնակարգերի) մշակումը, դրանց օրենսդրական կատարելագործումը: