«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 145-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2006 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով գնահատված մարզպետարանի հաշվեկշռում առկա` 9 ավտոմեքենան (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, որոնց դեպքում գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:
5. Սահմանել, որ աճուրդում հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից հետո 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի` աճուրդով վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. փետրվարի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 145-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN
ը/կ Ավտոմեքենայի մակնիշը Թողարկման տարեթիվը Պետական համարանիշը Գույքի գնահատ-ված արժեքը
(հազ. դրամ) Առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային գինը՝ գույքի գնահատված արժեքի 75% չափով (հազ. դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները
(ներառյալ ԱԱՀ-ն) (հազ. դրամ) Գնահատման օրը, ամիսը, տարեթիվը Տեխնիկական վիճակը
1. ԳԱԶ-31 02 1990 թ. 041 ՏՕ 45 736.0 552.0 147.2 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
2. Հոնդայի-Պոնի 1994 թ. 039 ՏՕ 45 1391.1 1043.325 278.2 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
3. Հոնդայի-Ակցետ 1995 թ. 038 ՏՕ 45 1771.2 1328.4 354.2 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
4. ՎԱԶ - 21 21 1988 թ. 266 ԼԼ 01 259.2 194.4 51.8 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
5. ՎԱԶ - 21 063 1988 թ. 76 - 80 ԱԴՎ 235.6 176.7 47.1 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
6. ԻԺ-27 15-011 1986 թ. 88 - 93 ԱԴՊ 69.9 52.425 14.0 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
7. ՎԱԶ - 21 061 1988 թ. 326 SU 46 53.7 40.275 10.7 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
8. ԳԱԶ - 24 10 1988 թ. 15-18 ԱԴԲ 76.5 57.375 15.3 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
9. ՈւԱԶ - 469 1981 թ. 30-01 ԱԴԶ 30.8 23.1 6.2 05.09.2006թ. անսարք, շահագործման համար ոչ բավարար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան