«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 112-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:
2. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հակոբ Ասոյանին` 90.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 150.0 հազ. դրամ, Գևորգ Մելիքսեթյանին` 60.0 հազ. դրամ, Սեյրան Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ, Կարեն Ախոյանին` 180.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին` 30.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ և Սերգեյ Դոյդոյանին` 30.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 630.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացվում է 2007 թվականի առաջին եռամսյակում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. փետրվարի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 112-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ
(ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ Առաջին
եռամսյակ Առաջին
կիսամյակ Ինն
ամիս Տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 630.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ 630.0 0.0 0.0 0.0
որից`
2. Այլ ներքին աղբյուրներ 630.0 0.0 0.0 0.0
որից`
բ) այլ` ժամանակավորապես ազատ միջոցներ 630.0 0.0 0.0 0.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 1-ի N 112-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի
գործառական
դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող
ծրագրերի և
դրանք իրականացնող
մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական
նշանով)
առաջին
եռամսյակ առաջին
կիսամյակ ինն
ամիս տարի
Ա Բ 1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 630.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
14 Հիմնական խմբին չդասվող ծախսեր 630.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 630.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 630.0 0.0 0.0 0.0
ՀՀ կառավարություն 630.0 0.0 0.0 0.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան