Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-11-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 121-Ն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-11-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում 2007 թվականի մարտի 3-11-ը կազմակերպվող գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2007 թվականի մարտի 3-11-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կազմակերպվող գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2007 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 20.083.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` ապահովել արտահանվող ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների մաքսային ձևակերպումներն ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած ցանկերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել սպասարկող անձնակազմի, ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների տեղափոխմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. փետրվարի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։