ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԵՐԻ ՌԵԳԼԱՄԵՆՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.
Հաստատել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստերի ռեգլամենտը:
Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ`
Հ. Ոսկանյան
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴի նախագահ`
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն
ԽՈՐՀՐԴի նախագահության քարտուղար` Ն. Ստեփանյան
1 դեկտեմբերի 1989 թվականի,
քաղ. Երևան
Նո. 1649-11