Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 1993 թվականի N 407

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, միջնակարգ-մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ռազմական պատրաստությունը բարելավելու, «Ռազմագիտություն» առարկայի դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 01.04.97 N 62)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մինչև 1993 թվականի սեպտեմբերի 30-ը ուսումնական հաստատություններին տրամադրել ուսումնական զենք և դիդակտիկ նյութեր, համաձայն Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության և բարձրագույն կրթության և գիտության նախարարության ներկայացրած հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարության հետ համատեղ 1994/95 ուսումնական տարում Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում կազմակերպել ռազմագիտության ուսուցիչների պատրաստում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։