Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 584 ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 512 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 1993 թ. N 420

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 584 ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 512 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մշակել և հաստատել տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի, գրանցման և վարորդական իրավունքի վկայականների նմուշները:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրվող տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի, գրանցման և վարորդական իրավունքի վկայականների ձեռքբերման ծախսերը ֆինանսավորվում են հանրապետական բյուջեից:

3. (կետն ուժը կորցրել է 04.05.98 N 270)

4. (կետն ուժը կորցրել է 04.05.98 N 270)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` դիվանագիտական ներկայացուցչությունների տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 3240 հազ. ռուբլի:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 15-ի թիվ 512 որոշման հավելվածի ծանոթության 2-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։