Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու և Հայկական ԽՍՀ սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կապակցությամբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի օրենսդրության և սոցիալիստական օրինականության հարցերի հանձնաժողովին` հնգօրյա ժամկետում մշակել Հայկական ԽՍՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն օրենքն ընդունելուց հետո երկու ամսվա ընթացքում անցկացնել Հայկական ԽՍՀ պրեզիդենտի ընտրություն Հայկական ԽՍՀ քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ Գերագույն խորհրդի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ նախագահ` հ. ոսԿԱՆյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ Գերագույն խորհրդի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ քարտուղար` Ն. ստեփանյան

3 մայիսի 1990 թվականի,

քաղ. Երևան

նո. 1828-11

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։