Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-12-15-ից մինչև 2011-11-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.

1. Հիմնել Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ համամասնությամբ`

ա) կերպարվեստի և կինոյի բնագավառում (այդ թվում` գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, խեցեգործություն, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)՝ երեք մրցանակ.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 30.11.05 ՆՀ-219-Ն)

գ) գրականության բնագավառում` մեկ մրցանակ:

(1-ին կետը փոփ. 30.11.05 ՆՀ-219-Ն)

2. Սահմանել, որ Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

3. Ի գիտություն ընդունել, որ`

ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.

բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. դեկտեմբերի 24

Երևան

ՆՀ-219-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։