Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ի գիտություն ընդունել Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ խորհրդի հայտարարությունը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առջև իր լիազորությունները վայր դնելու մասին:

2. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ նշանակել ընկեր Վազգեն Միքայելի Մանուկյանին և նրան հանձնարարել մեկ ամսվա ընթացքում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կազմի մասին առաջարկություններ ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ:

3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` շարունակել իր պարտականությունների կատարումը մինչև Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայկական ԽՍՀ նոր Մինիստրների խորհուրդ կազմելը:

Հայկական ԽՍՀ Գերագույն

խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

13 օգոստոսի 1990 թվականի,

քաղ. Երևան

հ.Ն.-0055-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։