Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՍՀՄ-Ի ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԽՍՀՄ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

հայաստանի հանրապետությա գերագույն խորհրդԻ

ո ր ո շ ու մ Ը

Հայաստանի Հանրապետության տարածքում խսհմ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի խսհմ հանրաքվեն չանցկացնելու մասին

Հաշվի առնելով, որ խսհմ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի խսհմ հանրաքվեն հակասում է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում չանցկացնել խսհմ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի խսհմ հանրաքվեն:

2. Համարել, որ խսհմ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի խսհմ հանրաքվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության համար իրավական ուժ չունեն:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան

1 մարտի 1991 թվականի,

քաղ. Երևան

N 0268-I.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։