Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.
Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.
«Հոդված 3.1. Երկքաղաքացիների զինապարտությունը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
2. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
3. Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. մարտի 6
Երևան
ՀՕ-76-Ն