Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննարկելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի առաջարկը «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրությունների գործարկման վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին շահագործել «Նաիրիտ» ԳԱՄ-ի քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրությունները` մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը առկա հզորությունների սահմաններում, պահպանելով գործող բնապահպանական նորմաները:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` 1991 թվականի ընթացքում լուծել «Նաիրիտ» ԳԱՄ-ը ամբողջովին հանրապետությանը ենթարկելու հարցը:

3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` մեկ տարվա ընթացքում հաստատել միավորման վերամասնագիտացված ծրագիր` 1992 թվականից սկսած հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերում նախատեսելով համապատասխան միջոցառումներ:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ենթակայության տակ գործող բնապահպանական մարմին:

Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել վերոհիշյալ մարմնի կառուցվածքն ու ֆունկցիաները:

5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին` «Նաիրիտ» ԳԱՄ-ի գործունեությունից ստացվող ամբողջ շահութահարկն ուղղել Երևան քաղաքի հարավային արդյունաբերական շրջանի և հարակից բնակավայրերի բնակչության սոցիալ-կենցաղային հարցերի լուծմանը: Այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ծրագիրը 3-ամսյա ժամկետում ներկայացնել Գերագույն խորհրդի հաստատմանը:

6. Ուժը կորցրած համարել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հունիսի 25-ի որոշումը «Նաիրիտ» ԳԱՄ-ին վերաբերող մասում:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան

17 ապրիլի 1991 թվականի,

քաղ. Երևան

N Ն-0300-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։