Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական անկախությունը հռչակելու մասին Էստոնիայի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ճանաչել Էստոնիայի Հանրապետության պետական անկախությունը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համապատասխան բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան

12 սեպտեմբերի 1991 թվական,

քաղ. Երևան

N Ն-0384-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։