«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 210-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ», «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ», «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 3726982549 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերով և 5135156 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքով` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել համապատասխանաբար «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին.
գ) ապահովել սույն որոշման հավելվածներում սահմանված չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. մարտի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 210-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN
ը/կ Հիմնական միջոցի կամ գույքի անվանումը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3
I. Ոռոգման համակարգեր
1. Արմավիրի ջրանցք
1.1. Հոսքաչափեր (67 հատ) 19686870
1.2. Շահագործման ճանապարհ (4800 գծ.մ) 3158710
1.3. Կամուրջ (ՊԿ4+23, 45+00, 23+52, 54+50, 125+32, 133+52) 6138289
1.4. Ջրաչափական կետեր (ՊԿ50+00, 144+20) (11 հատ) 13679171
1.5. Փական կարգավորիչ (ՊԿ54+00, 144+20) (15 հատ) 275400
1.6. Կամուրջ (ՊԿ101+20) 4842792
1.7. Կամուրջ (ՊԿ109+80) 3542385
1.8. Փական կարգավորիչ (ՊԿ36+26) (2 հատ) 36720
1.9. Փական կարգավորիչ (ՊԿ50+100) (2 հատ) 36720
1.10. Շահագործման ճանապարհ (9500 գծ.մ) 13916489
1.11. Ջրաչափական կետ (ՊԿ0+90) (2 հատ) 749348
1.12. Ջրանցք (L=14420 մ) ՊԿ0+00-144+20 1202684602
1.13. Ջրհեռացման փական (ՊԿ5+13) 17150
1.14. Հեղեղահեռ (ՊԿ26+85) 5096936
1.15. Ջրհեռ խողովակ (ՊԿ36+00) 84000
1.16. Ջրաչափական կետ (ՊԿ2+50) 522028
1.17. Հոսքաչափ ինքնագիր 439985
1.18. Փական կարգավորիչ (ՊԿ20+76, ՊԿ35+85, ՊԿ26+86, ՊԿ48+00, ՊԿ30+00) 196112
ընդամենը 1275103707
2. Թալինի մայր ջրանցք (Արագած - Արգինա հատված) 2015393653
ընդամենը 2015393653
3. Ջրափի-Հայկաձոր ջրատար (մետաղ.խողովակ. D=325 մմ, L=1,6 կմ) 6476250
ընդամենը 6476250
4. Ախուրիկ-Երազգավորս ջրանցք 7703515
ընդամենը 7703515
Ընդամենը 3304677125
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 210-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԴԵԲԵՏ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Հիմնական միջոցի կամ գույքի անվանումը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
I. Գույք
1. Նոյեմբերյանի 5-րդ աստիճանի ջրհան կայանի շենք 170914
2. Ծառայողական տնակ 418629
3. Հանգստի սենյակ և պահեստ 1066240
Ընդամենը 1655783
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 210-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հիմնական միջոցի կամ գույքի անվանումը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
I. Գույք
Ավտոմեքենա «ՎԱԶ-21214», պետհամարանիշը 265ԼԼ10 3479373
Ընդամենը 3479373
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 210-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՄԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
Հիմնական միջոցի կամ գույքի անվանումը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
I. Ոռոգման համակարգեր
Ստորին Հրազդանի ջրանցք (ՊԿ6+50 - ՊԿ131+00) 422305424
Ընդամենը 422305424
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան