Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՆ ՈՒ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-12-21-ից մինչև 2010-09-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-09-23Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 893-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հուլիսի 23

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 23-ի N 893-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ

Ավազ և կոպիճ

Գլաքար

Կավ

Դոլոմիտ

Ավազաքար

Մերգել

Կրաքար

Հրաբխային խարամ

Տուֆ

Բազալտ

Անդեզիտ

Գրանիտ-գրանոդիորիտ

Գրունտային ջրեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 23-ի N 893-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ

Բոլոր տեսակի մետաղական օգտակար հանածոնները

Պետական միջոցներով ուսումնասիրված և հաստատված հանքավայրերում առկա բոլոր ոչ մետաղական օգտակար հանածոները

Ընդերքօգտագործողի ներդրումների հաշվին ուսումնասիրված և հաստատված հանքավայրերում առկա բոլոր ոչ մետաղական օգտակար հանածոները, որոնց վերաբերյալ երկրաբանական տեղեկատվությունը տնօրինելու իրավունքը սահմանված կարգով անցել է Հայաստանի Հանրապետությանը:

(Հավելվածը խմբ. 30.11.06 N 1680-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 23-ի N 893-Ն որոշման

Հ Ա Տ ՈՒ Կ Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը ներառում է աշխատանքների հետևյալ ձևերը`

Աերոֆոտոհանույթ

Աերոտիեզերական հանույթ

Աերոգեոֆիզիկական հանույթ

Գրավիմետրական (ծանրաչափական) հանույթ

Ռադիոչափական հանույթ, ռադիոակտիվ տարրերի որոնումներ ու հետախուզություն

Ռադիոակտիվ և վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների տեղադրման հետ կապված երկրաբանական ուսումնասիրություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։