Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 2

. 1999 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

1) 1964 թվականի հունիսի 4-ի «Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգիրքը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1964 թ., N 17, հոդված 84)` հետագա փոփոխություններով և լրացումներով.

2) 1964 թվականի նոյեմբերի 26-ի «Հայկական ՍՍՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերը գործողության մեջ դնելու կարգի մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1964 թ., N 34, հոդված 182).

3) 1990 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1990 թ., N 20, հոդված 383), ինչպես նաև 1990 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1990 թ., N 20, հոդված 384).

4) 1992 թվականի մարտի 14-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1992 թ., N 5, հոդված 80), ինչպես նաև 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1992 թ., N 4, հոդված 73)` հետագա փոփոխություններով և լրացումներով.

5) 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1993 թ., N 24, հոդված 397), ինչպես նաև 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1993 թ., N 19, հոդված 333).

6) 1994 թվականի հունիսի 13-ի «Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1994 թ., N 11, հոդված 202), ինչպես նաև 1994 թվականի մարտի 15-ի «Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1994 թ., N 5, հոդված 54).

7) 1995 թվականի հունիսի 28-ի «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1995 թ., N 11-12, հոդված 143)` հետագա փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև 1995 թվականի մայիսի 18-ի «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1995 թ., N 10, հոդված 128).

8) 1996 թվականի հունվարի 22-ի «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Ազգային Ժողովի տեղեկագիր», 1996 թ., N 1-2, հոդված 2):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։