Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-03-29-ից մինչև 2011-11-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-11-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60607135

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 մարտի 2007 թ.

ք. Երևան N 46-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգի մասին» N 28-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

ա) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը կամ ոստիկանության համապատասխան տարածքային բաժինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը» բառերով,

բ) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Համապետական ընտրությունների ժամանակ, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող` քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության կարգը սահմանելու մասին» N 28-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։