Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Վավերացնել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելոռուսի Հանրապետության, Ռուսաստանի ֆեդերացիայի և Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի արձանագրությունը` ստորագրված 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Ալմա-Աթայում:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին` մշակել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Գերագույն

խորհրդի նախագահ Բ. Արարքցյան

26 դեկտեմբերի 1991 թվականի,

քաղ. Երևան

N Ն-0495-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։