Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2007 թվականի N 212-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» N 1914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ սահմանված ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

« 7. Կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական

համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային

սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, հաշվողական

մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային

հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտո-

րավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և

ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում,

տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և

տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակար-

գեր, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա,

ռադիոէլեկտրոնային համակարգեր (օպերատիվ տեխնիկա-

կան ծառայության վերոնշված գործառույթներ իրականաց-

նող օպերատիվ ծառայողներ) մինչև 42

տարեկան

»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։